Պ. Հայրիկյան. Բոլորիս համար Մարտի 1-ն ազգային ողբերգութիւն էPanorama.am-ը գրում է.

«Մենք 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հայտարարություն ենք պատրաստել, որը փոխանցելու ենք նախագահին՝ մասնավորապես նշելով, որ պարտավոր են բացահայտել մարտի 1-ի մեղավորներին, և մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»,- նախագահական նստավայրի առջև ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ մի շարք կազմակերպություններ մարտի 1-ի զոհերի հիշատակի երթ էին կազմակերպել Մյասնիկյանի արձանից դեպի նախագահական նստավայր:

Այնուհետև Պ. Հայրիկյանն ընթերցեց հայտարարությունը. «2008թ.-ի Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմութեան ողբերգական էջերից է։ Այդ օրը բացայայտօրէն դրսևորուեց որոշակի շրջանակների յանուն իշխանութեան ամեն ինչի, այդ թւում՝ անմեղ մարդկանց զանգուածային սպանութիւնների գնալու «բոլշևիկեան» գործելակերպը։ Նման վայրագութիւն ժողովուրդը տեսել էր նաև 1991, 1995 և մանաւանդ՝ 1996թթ.։ Բարեբախտաբար այն ժամանակ հնարաւոր եղաւ խուսափել մեծաքանակ զոհերից։ 

Անվիճելի է, որ Մարտի 1-ը տեղի ունեցաւ անցեալի հանցաւոր դրսևորումների նկատմամբ մեր ընդհանրական հանդուրժողական վերաբերմունքի պատճառով։ 

Թւում է թէ սատանայապաշտ բոլշևիկները վաղուց չկան, սակայն ակնյայտ է, որ նրանք «նպատակն արդարացնում է միջոցները» իրենց գլխաւոր կարգախօսով ղեկավարուող բազում ժառանգորդներ են թողել։ Դրանց թւում են նաեւ այսօրուայ «քաղաքական գործիչներից» շատերը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել