Երբ Հայաստանից մտնում ես Վրաստան արժանապատվությունդ գետնինա հավասարվում: Ամոթ, հազար ամոթ մեզ: Հենց սահմանին արդեն զգում ես գեղցիությունդ.... ՄԻ օր հոդված եմ գրելու ազգայնականները լեզուները կոխեն...
Ասոմ է Սերգեյ Դանիելյանը, և ոչ միայն ինքը…
Գիտես Սերգեյ Դանիելյան, երբ մարդը, այն էլ հասուն տարիքում, իրեն երևելի, սիրված ու փայփայված, մեծ ինտելեկտուալ համարող անձը, որևէ հարցի մասին է խոսում,այն էլ հանրության հետ, ապա իրեն պիտի հաշիվ տա թե ինչ բառամթերք է գործածում, քանզի միայն քո մակարդարակի ու դաստիարակության մարդիկ չէ, որ ընթերցում եմ այդ նյութը, այսինքն` չափի զգացումը մարդուն երբեք պիտի չլքի: Ասածս վերաբերվում է, ոչ միայն քեզ, այլ բոլորիս: Հիմա դառնանք քո և շրջապատիդ կողմից այդքան չսիրված ազգայնականներին, չգիտեմ էլ, թե այդ մարդիկ ինչով է, որ քեզ չեն գոհացնում: Չէ որ նրանք ինչ որ արել են, կարծես ավելի շատ հենց քեզ և քո նմանների համար են արել: Քո ապահովության համար թուրքի դեմ կռիվ են գնացել ու շատերը զոհվել են, քեզ ու քո նմաններին վստահելով իրենց երեխաների դաստիարակությունն ու մեծ հաշվով նաև ապագան: Բառացի չեն ասել, սակայն ենթադրել ու մեծահոգաբար հուսացել են, որ “եթե չեք կռվում, ոչինչ, էլի մեր ախպերներն եք, ինչ ա էղէլ, ցավդ տանեմ, դուք էլ մնացեք, մեր էրեխեքով զբաղվեք, մենք կկռվենք, բան չկա…”: Սակայն ողջ մնացածները եկել տեսել են, որ այդ ընթացքում դուք քաղցր քնել եք, կուշտ կերել, ու իրենց երեխաների վրա գործ եք դրել ու փող եք աշխատում, ձեր տարաբնույթ հեռուստաշոուներով, երգի, պարի դատարկ` խեղճ ու կրակ, անտաղանդ երեխաներին բեմ հանելու ու նրանց վրա ծիծաղելու միջոցով հանդիսատեսներն դեգրադացնող մրցույթներով ու էլ չգիտեմինչերով մի ամբողջ սերունդ եք շարքից հանել: Սակայն կռվից դարձած քո ասած ազգայնական տղերքը, դարձյալ մեծահոգի գտնվեցին, ու բոլորիդ ականջներից բռնելով չոքացրած հող ուտեցնելու փոխարեն, իսկ նրանց, հավատա,այնժամանակ ոչ ոք չէր կարող այդ արգելել, ինչին որ դուք արժանի էիք, ու վստահ եմ,սարսափով սպասում էլ էիք դրան, դարձյալ մեծահոգի գտնվեցին ու ասացին, “ոչինչ, բան չկա, մեր ախպերներն են,Հայ մարդիկ են, սխալվել են, ինչ անենք, անսխալական մարդ չկա, հիմա հաղթել ենք` կարևոր գործն արել ենք, աշխատենք` ամեն բան իր տեղը կկանգնի”: Այն ժամանակ քո նմաններին, քեզնից մի փոքր ավելի ճարպիկ գտնվածներին, ինչպես դուք եք ասում` բճերին, ազատամտություն, ազատականություն, իրական հանդուրժողականության հետ որևէ աղերս չունեցող սուտ հանդուրժողականություն և այլ սին, դատարկ, մարդ մարդուն` մարդ կենդանու վերածող գաղափարների իբր կրողներին թույլ տվեցին իշխանության գալ, և դուք շարունակեցիք և այսօր էլ շարունակում եք նույնն անել` պղծել բոլոր ազգային սրբություններն ու արժեքները, արդեն բացահայտ արտահայտելով ձեր ատելությունը ամեն Հայկականի, ազգայինի նկատմամբ փորձելով ամեն կերպ տարածել տարատեսակ արժեզուրկ գաղափարներ, շարունակելով ապականություն ու այլասերվածություն սերմանելու ձեր ավերիչ գործը: Եվ բոլորովին կապ չունի, թե ինչ դիմակ են կրում այս գաղափարների հետևողական տարածողները` սուտ ազգայնական, իբր Գարեգին Նժդեհյան ցեղակրոն, թե քո և քո նմանների պես ազատական, կամ ժողովրդավար, միևնույն բանն եք և կառավարությունը, իշխանությունները որոնց իբր քննադատում եք` միևնույնն եք, տղաս, ինքդ էլ լավ գիտես, խորքային նույն արժեքներ- չարժեքների կրողները, հետևորդն ու տարածողն եք հանդիսանում: Սակայն քիչ է մնացել, արդեն լցվել է համբերության բաժակը և ճշմարիտ ազգայնականությունը` Սասունցի Դավիթը, ահա սանձել է իր հրաշունչ Քուռկիկին, պատյանից հանում է իր Թուր Կեծակին և այն ժամանակ քո և քո նմանների բոլոր վախերը իրականություն են դառնալու և այն ժամանակ կերևա, թե ում լեզուն որտեղ է հայտնվելու:

Այս ներածական խոսքերիցս հետո, հարգելի Սերգեյ Դանիելյան, անցնեմ բուն նյութին, ինչի համար, որ, ըստ էության, անդրադարձել եմ քո այս գրությանը: Դարձյալ կրկնեմ և ասեմ նույնը` գիտես Սերգեյ Դանիելյան, երբ մարդը, այն էլ հասուն տարիքում, իրեն երևելի, սիրված ու փայփայված, մեծ ինտելեկտուալ համարող անձը, որևէ հարցի մասին է խոսում, պիտի գոնե մոտավոր պատկերացում ունենա այդ մասին, ինչ որ բան հասկանա աշխարհաքաղաքական վայրիվերումներից, սեփական մարմնավոր պահանջմունքներից մի փոքր ավելի արժեքավոր և ոչ մարմնավոր`ավելի էական, հոգևոր ինչ ու բանի պահանջ էլ ունենա և այլն և այլն: Վրացական այդ դրախտ տեսնվածը, սովորական երևութականության հարթության մեջ է միայն և դու , ինչպես և Վրացիները հայտնվում եք նույն Ամերիկյան հնդկացիների վիճակում, որոնք, եթե հիշում ես, մանր մունր փայլփլուն հայելիկներով հրապուրված կոնկիստադորներին հանձնեցին անարատ ոսկով արտահայտված իրենց ողջ մշակութային ունեցվածքն ու կորան գնացին: Վրաց մտավորականությունը չափազանց մտահոգված է տիրող իրավիճակով, անընդհատ ահազանգ է հնչեցնում, իրենց մամուլը ողողված է բազմաթիվ վերլուծական, քննախույզ աչքով նայած հոդվածներով, ահա դրանցից մի քանիսը. ГАМЛЕТ ЧИПАШВИЛИ: АМЕРИКАНЦУ ХОРОШО УДАЛОСЬ ВЫЛЕПИТЬ ТАКОГО ГРУЗИНА, КАКОГО ОН ЖЕЛАЛ 22 Май 2012, Анзор Тотадзе: Мы вы-рож-да-ем-ся! 22 Май 2012, Зураб Кварацхелия: Грузия с ее марионеточным режимом – типичная колониальная страна 2012-03-14, Заключенный: После бесчеловечного избиения присутствующие там личности изнасиловали меня дубинкой. 15 Июнь 2012, և մի շարք այլ ահազանգեր: Ահա իրենց մտահոգություններից մի չնչին մասը միայն, կարծում եմ Ռուս ազգի հանդեպ քո և քո ընկերների ատելությունը դեռ այն աստրճանին չէ հասած, որ սա չընթերցեք: Ահա խնդրեմ.

"По официальной информации Агентства гражданского реестра Грузии, в числе пяти наиболее многочисленных фамилий представлены 2 азербайджанские. В целом, первая пятерка выглядит следующим образом: 1. Беридзе – 26796 человек; 2. Мамедовы – 25968 человек; Капанадзе – 17976 человек; 4. Алиевы – 17605 человек; 5. Гелашвили – 17221 человек."
"СЕГОДНЯ ТУРКИ БЕЗ БОЯ ВЗЯЛИ АДЖАРИЮ. ПРОИЗОШЛА ТУРКИЗАЦИЯ АДЖАРИИ. В БАТУМИ 23 ТЫСЯЧИ ТУРЕЦКИХ СЕМЕЙ. ОТКРЫВАЮТСЯ ПРЕДПРИЯТИЯ И ГОСТИНИЦЫ, НО ТАМ НИКТО НЕ СМОЖЕТ РАБОТАТЬ, НЕ ЗНАЯ ТУРЕЦКОГО ЯЗЫКА."
"Такие турецкие идеологи как Фетхуллах Гюлен и Аднан Октар прямо пишут о возрождении Великой Турции. У Гюлена 25 млрд. долларов США, и он довольно влиятельная фигура. Они руководят общественными организациями в Америке. Гюлен был советником Эрдогана, с Саакашвили у него тоже хорошие отношения. И идея Единого Кавказского Дома тоже принадлежит им. По их мнению, должен быть создан такой же союз, каковым сегодня является Евросоюз, только это будет Турецкий Союз, который добьется мирового господства."
"НЕ ОСТАЛОСЬ ДЕРЕВНИ, В КОТОРОЙ НЕ ПОСТРОИЛИ БЫ МЕЧЕТЬ. ЗАЧЕМ ДОЛЖНЫ СТРОИТЬ НОВЫЕ МЕЧЕТИ, НЕ ПОНИМАЮ. КРОМЕ АДЖАРИИ, ОНИ ЖЕЛАЮТ ПОСТРОИТЬ МЕЧЕТИ НА ЮГЕ ГРУЗИИ И В ТБИЛИСИ…
Այսքանը միայն թուրքական գործոնի հետ կապված, սակայն առավել շատ են մտավախությունները հասարակության սեփական արժե-համակագային կորուստների, ժողովրդի բարոյազրկման և այլ արատների վերաբերյալ: Այնպես որ հարևանի հարսի մասին ժողովրդական խոսքը նաև այս մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել