
«Lion Sands Game» հանգստյան տունը, որը գտնվում է Հարավային Աֆրիկայի Sabie Sand արգելոցում, հրաշալի վայր է, ուր կարող եք մեկնել, եթե ուզում եք փախչել ամենօրյա թոհուբոհից ու քաղաքային աղմուկից, ու վայելել հանգիստը: Օրվա ընթացքում այստեղ կարող եք հետևել, թե ինչպես են վայրի կենդանիները հանգստյան տան շրջակայքում ազատ այս ու այն կողմ թափառում: Դե իսկ գիշերը ձեր քունը կարող եք վայելել աստղազարդ երկնքի տակ:
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ 1930-ականների սկզբին Գայ Օբրի Չոլկլին, ով Sabi Sand արգելոցի հիմնադիրներից մեկն էր, որոշում է փոքրիկ ճամբար հիմնել Սաբի գետի ափերի մոտ: 60 տարի շարունակ՝ մինչև 2000թ.-ի փետրվարը, երբ Սաբի գետի փոխեց հունը, այս վայրը Չոլկլինի ընտանիքն օգտագործել է որպես առանձնանալու ու հանգստանալու վայր: Գետի ջրերը դուրս էին եկել ափերից ու քշել ճամբարը: Ճամբարի կործանումից հետո այստեղ ավելի ճոխ ու հարմարավետ հանգստյան նոր տուն է կառուցվում, ուր կարող են այցելել ու վայելել արդեն բոլորը:













