Գյուղապետարանի երկատված շենքը. անհաշտ հարևանները դատարանում ենArmnewstv.am-ը գրում է.

Ավետիք Սարգսյանն Արևադաշտի գյուղապետարանի շենքում բնակություն է հաստատել 1987թ-ից, երբ այն լքված ու կիսաքանդ շինություն էր: Վեց տարի անց` այդտեղ հաստատվեց նաև Արևադաշտի գյուղապետարան: Հաշտ ու խաղաղ ապրել են մինչև 2012թ-ը, երբ գյուղապետը ավագանու որոշմամբ շենքը դարձրեց համայնքային սեփականություն և Ավետիք Սարգսյանին վտարելու պահանջով դիմեց դատարան: Հայցը բավարարվեց:

Ավետիք Սարգսյանը դժգոհում է պայքարի անհավասար հնարավորություններից: Գյուղապետի հետ վեճերն իր համար սովորաբար ավարտվում են ոստիկանությունում: Այսօր արդեն բնակիչ-գյուղապետ հակամարտությունը տեղափոխվել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել