Հայաստանում գրիպի համաճարակ չկա. Լ. ԹորոսյանLife.panorama.am-ը գրում է.

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանը վստահեցում է բոլորին, որ այսօր հանրապետությունում համաճարակ չկա։ Life.panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ շատ բարդություններ կապված է մարդկանց անիրազեկության և  ինքնաբուժության հետ:

-Եղանակի բացվելուն պես սուր շնչառական հիվանդությունները գլուխ են բարձրացրել: Հանրապետությունում համաճարակ նկատվո՞ւմ է:

-Համաճարակը գլոբալ հասկացողություն է և դիտարկել, որ հանրապետությունում հիմա սուր շնչառական վարակների համաճարակ է՝ սխալ կլինի: Համաճարակ կլինի այն դեպքում, երբ վերջին հինգ տարիների այդ հիվանդության միջին ցուցանիշը տվյալ տարածքի բնակչության համար կգերազանցի գոնե 5 անգամ: Ըստ մեր վերլուծությունների՝ Հայաստանում գրիպի և շնչառական վարակների սեզոնը սկսվում է հոկտեմբերից և տևում մինչև ուշ գարուն: Այնպես որ, այն, ինչն այսօր սուր շնչառական առումով մեր հանրապետությունում դիտարկվում է, սեզոնային բնականոն ընթացք է՝ աշխուժացմամբ: Աճ է գրանցվում պոլիկլինիկ ամբուլատոր ծառայություններ դիմելիությամբ, վերջերս նաև մանկական ստացիոնարներ՝ 0-2 տարեկան երեխաների դիմելիությամբ: Բայց ասեմ, որ պարտադիր չէ, որ այսօր յուրաքանչյուր անձի մոտ  շնչառական վարակը պայմանավորված լինի վիրուսով: Այստեղ առաջ է գալիս նաև մրսածության գործոնը: 

-Օդակաթիլային վիրուսային հիվանդության տարածմանը նպաստում է նաև մեր ոչ 

ճիշտմոտեցումը տվյալ հիվանդությանըայո՞:

-Գիտեք, ցավոք սրտի պետք է նշեմ, որ մեր ազգաբնակչության մեջ դեռևս այն մշակույթը չկա, որ եթե հիվանդ ենք մնանք տանը, չշփվենք առողջների հետ, չգնանք աշխատանքի, մանկապարտեզ կամ դպրոց: Մեկ հիվանդը բավական է, որպեսզի ողջ շրջապատը վարակի… Բայց, նորից է կրկնում, քանի որ եղանակը նպաստավոր է նաև մրսածության համար և չի կարելի գրանցված բոլոր դեպքերը պայմանավորել միայն վիրուսով: Մեր լաբորատոր հետազոտության արդյունքներով վիրուս արձանագրվում է հիվանդների 20-30 տոկոսի մոտ:

-Այսօր գրիպի ի՞նչ հարուցիչ է առավել տարածված մեր հանրապետությունում:

-A տեսակի H3 ենթատեսակն է, որը բնորոշ է մարդկային պոպուլյացիային, մարդու սեզոնային գրիպի հարուցիչ է: Հանրամատչելի լինելու համար ասեմ, որ այս հարուցիչը որևէ կենդանաբանական ծագում չունի: Նախորդ տարվա H1N1-ը, որը հնչեղություն ուներ որպես խոզի գրիպ, այսօր չի շրջանառվում հանրապետությունում:

-Իսկ այլ ի՞նչ շնչառական վարակներ են տարածված:

-Ադենո վիրուսներն են, որոնք տարածված են երեխաների մոտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել