Ստորև ներկայացվող ասույթները բավականին պարզ ու կարճ տալիս են կյանքի շատ հարցերի պատասխաններ: Այս մտքերը ձեզ կոգեշնչեն ու կմոտիվացնեն:
1. «Մի տրտմիր. այն ամենն ինչ կորցնում ես, պտտվում ու հետ է գալիս քեզ մոտ այլ բանի տեսքով»: Ռումի
2. «Մենք կարող ենք բախվել բազմաթիվ պարտությունների, սակայն մենք չպետք է պարտվեք»: Մայա Անգելու
3. «Միայն նավակը թիավարողը ժամանակ չունի այն թափահարելու համար»: Ժան-Պոլ Սարտեր
4. «Չկա մի այնպիսի մարդ, որ չկարողանա անել ավելին, քան կարծում է, թե կարող է անել»: Հենրի Ֆորդ
5. «Ինչ էլ անես, աննշան կթվա, սակայն անչափ կարևոր է, որ դու անես դա»: Մահաթմա Գանդի
6. «Հավատքը ասես օազիս լինի այն սրտում, ուր երբեք չես կաորղ հասնել մտքերի քարավանով»: Խալիլ Ջիլբրան
7. «Երբեք չես կարող հատել օվկիանոսը, մինչև քաջություն չունենաս կորցնելու ցամաքի տեսիլքը»: Քրիստափոր Կոլոմբոս
8. «Մի գնա այնտեղ, ուր կտանեն ճանապարհները, այլ քայլիր այնտեղում, ուր չկա ճանապարհ ու արահետ թող»: Ռալֆ Վալդո Էմերսոն
9. «Առողջությունը ամենաթանկ նվերն է, բավարարվածությունը՝ ամենամեծ հարստությունը, հավատարմությունը՝ լավագույն հարաբերությունները»: Բուդդա
10. «Դու կարող ես ունենալ այն ամենը, ինչ ցանկանաս, եթե միայն կարողանաս հրաժարվել այն մտքից, որ չես կարող անել»: Ռոբերտ Էնթոնի
11. «Այն, ինչ կա մեր ետևում, ու այն, ինչ կա մեր առջև, ոչինչ է՝ համեմատած այն ամենի հետ, ինչ կա մեր մեջ»: Ռալֆ Էմերսոն
12. «Նա իմաստուն մարդ է, ով չի տառապում այն բաների համար, որ չունի, այլ ուրախանում է այն ամենի համար, ինչ ունի»: Էպիկտիտոս
13. «Միայն մեկ օր կա միշտ ամեն ինչ նորից սկսելու համար, այն մեզ տրվում է մայրամուտին ու մեզնից վերցվում մթության ժամանակ»: Ժան Պոլ Սարտեր
14. «Ի վերջո, ոչ թե այն է կարևոր, թե քանի անգամ ենք շունչ քաշել, այլ այն, թե այդ պահերից քանիսն են մեր շունչը կտրել»: Շինգ Խիոնգ
15. «Միայն մեկ իրական մեղք կա, այն էէ ինքդ քեզ համոզելը, որ երկրորդական լավագույն բանը ուղղակի երկրոդական լավագույն բանն է»: Դորիս Լեսինգ
16. «Մեր տառապանքներից են ծնվել ամենաուժեղ հոգիները, ամենաուժեղ բնավորությունները դրոշմված են սպիներով»: Խալիլ Գիբրոն
17. «Ոչ ոք այնպես անհույս ստրկացված չէ, որքան նրանք, որ սխալմամբ կարծում են, թե ազատ են»: Յոհան Վոկվգանգ Վոն Գյոթե
18. «Անտառում հանդիպեցի երկու ճանապարհի, ու ես ընտրեցի այն մեկը, որով ավելի քիչ էին քայլել, ու հենց դա էր ամբողջ տարբերությունը»: Ռոբերտ Ֆրոստ
19. «Ինձ թվում է՝ ես գիտեմ՝ ինչու է մարդը ծիծաղում. նա միայնակ այնքան խորն է տառապում, որ ստիպված է եղել հորինել ծիծաղը»: Ֆրիդրիխ Նիցշե
20. «Գեղեցիկով երկար զմայլվելիս ես ստանում եմ ձեռքբերովի այն հաճույքը, որն առավել մաքուրն է, ամենից շատ ոգեշնչողը և ամենահզորը»: Էդգար Ալլան Պո
21. «Յուրաքանչյուր պահ որոշում կայացնելու առաջին լավագույն բանը, որ կարող ես անել, դա ճիշտ քայլ անելն է, մյուս լավագույն բանը սխալ քայլ անելն է, իսկ վատագույնը բանը, որ կարող ես անել, դա ոչինչ չանելն է»: Թեոդր Ռուզվելտ
22. «Եթե ինչ-որ մեկն իր ընկերների հետ հավասար չի քայլում, ամենայն հավանականությամբ, դա նրանից է, որ նա ուրիշ երաժիշտ է լսում: Թույլ տվեք, որ նա առաջ գնա այն երաժշտությանը համապատասխան, որը նա լսում է՝ ինչպիսի տեմպ էլ այն ունենա և որքան էլ հեռվից այն լսվի»: Հեննրի Դեյվիդ Թորոու
23. «Երբ դու քեզ նայում ես համընդհանուրի տեսանկյունից, երբեմն ինչ-որ բան ներսում հուշում կամ հիշեցնում է քեզ, որ ավելի մեծ ու ավելի լավ բաներ կան աշխարհում, որոնք արժանի են, որ դրանց մասին անհանգստանաս»: Ալբերտ Էյնշտեյն
24. «Այս պահից 20 տարի անց դու ավելի շատ կհիասթափվես ու կափսոսաս այն բաների համար, որ չես արել, քան այն բաների համար, որ արել ես: Քանդիր պարաններն ու լողա ապահով նավահանգստից: Բռնիր քամիներն ու լողա: Հետազոտի՛ր: Երազի՛ր: Հայտնագործի՛ր»: Մարկ Տվեն
25. «Ուշադիր եղիր, թե ինչ ես մտածում. դրանք բառեր են դառնում: Ուշադիր եղիր բառերիդ. դրանք արարքներ են դառնում: Ուշադիր եղիր արարքներիդ. դրանք սովորություն են դառնում: Ուշադիր եղիր սովորություններիդ. դրանք բնավորություն են դառնում: Ուշադիր եղիր բնավորությանդ. այն ճակատագիր է դառնում»: Լաո Ցզե
26. «Ես չէի ցանկանում նավախցում մնալ, այլ ցանկանում էի դուրս գալ կայմի առաջ ու աշխարհի տախտակամածին, որովհետև հենց այդտեղից կարող էի ավելի լավ տեսնել լուսնի լույսը լեռների միջից: Ես չեմ ցանկանում հիմա իջնել ներքև»: Հենրի Դեյվիդ Թորու
27. «Մենք անում ենք լավագույնը, որ կարող ենք, ու մենք ամենաերջանիկն ենք, երբ մենք ամբողջությամբ ներգրավված ենք այն աշխատանքում, որը վայելում ենք մեր այն նպատակին տանող ճանապարհորդության ժամանակ, որ դրել ենք մեր առջև: Դա իմաստ է հաղորդում մեր ազատ ժամանակին ու հանգստություն` մեր քնին: Այն կյանքում մնացած ամեն ինչ այնքան հրաշալի է դարձնում, այնքան արժեքավոր»: Էրլ Նայթինգեյլ
28. «Փորձառությունը ինձ մի քանի բան է սովորեցրել: Առաջինը պետք է լսես ներքին ձայնիդ, որքան էլ ամեն ինչ հրաշալի ներկայացված լինի թղթի վրա: Երկրորդը, որ դու հիմնականում ավելի լավ էս գլուխ հանում իրավիճակից, երբ կառչում ես քո նրանից, ինչ գիտես: Եվ երրորդը` երբեմն քո լավագույն ներդրումները, այն ներդրումներն են, որոնք դու չես կատարում»: Դոնալդ Տրամպ
29. «Անհնարինը ուղղակի մի մեծ բառ է ,որն այս ու այն կողմ են շպրտում փոքր մարդիկ, ովքեր գտնում են, որ ավելի հեշտ է ապրել այն աշխարհում, որը տրվել է նրանց, քան հետազոտեն իրենց՝ այդ ամենը փոխելու կարողությունները: Անհնարինը փաստ չէ, դա կարիք է: Անհնարինը հայտարարություն չէ, այն հանդգնություն է: Անհնարինը հնարավոր է: Անհնարինը ժամանակավոր է: Անհնարինը ոչինչ է»: Մուհամեդ Ալի
30. «Ոչ ոք չի ցանկանում մահանալ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են դրախտ գնալ, չեն ցանկանում մահանալ այնտեղ գնալու համար: Այնուամենայնիվ, մահը ճակատագիր է, որ բոլորս ենք կիսում: Ոչ ոք երբեք դրանից չի խուսափել: Եվ դա հենց այդպես էլ պետք լիներ, որովհետև մահը, երևի կյանքի միակ լավագույն հայտնագործությունն է: Այն կյանքի փոփոխության ազդակն է: Այն մաքրում է հինը՝ ճանապարհ բացելով նորի համար»: Սթիվ Ջոբս