Գերմանիայում իր ուսումնամարզական հավաքը շարունակող Կրասնոդարի «Կուբանը» այսօր ստուգողական խաղում մրցեց ադրբեջանական «Նեֆթչիի» հետ: Կրասնոդարյան ակումբը կարողացավ առավելության հասնել 2:0 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին խաղադաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին և կարողացավ այս խաղում դառնալ դուբլի հեղինակ: Նախ՝ 65-րդ րոպեին նա մոտ 32 մետրից կատարած հարվածով բացեց խաղի հաշիվը, ապա 80-րդ րոպեին խփեց իր երկրորդ գնդակը այս խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել