Եղբայրներ ու քուրեր՛
դեն նետեք միմյանց միջեւ կուտակված չգիտեմինչերը...
Մարտի Մեկին հանցագործները կրակել են ԲՈԼՈՐԻՍ վրա, անգամ տանը նստածների վրա, որ մինչեւ այսօր չգիտեն թե ի՞նչ տեղի ունեցել իրենց հետ վեց տարի առաջ...
կրակել, սպանել են ու պատասխանատվության չեն կանչվել...
ԵՎ ՉԵՆ ԿԱՆՉՎԻ, քանի դեռ մեղավորներին թողած իրար ետեւից ենք ընկել...
Մեղավորներին դատարանի առաջ կանգնեցնողը ՄԵՆՔ ենք, եթե մենք ՄԵՆՔ ենք:
Արտասանեք այդ բառը՝ Մ Ե Ն Ք... 
ուշադիր լսեք այն՝ տառ առ տառ...
արտասանեք ու միանգամից կզգաք, թե որքան հեռու ենք այդ բաղձալի ու ՄԵԾ իմաստից...
Եւ շատ կուրախանամ, եթե սխալված լինեմ... 
Հույս ունեմ, որ սխալվում եմ...
Հարգանքներով.

/ Չեմ ուզում երկարացնել, որ երկար վիճաբանության առիթ չտամ/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել