Tert.am-ը գրում է.

Թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղին կդադարի գործել, իսկ թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկումը կիրականացնի այլ ուղեգծով, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը օրեր առաջ դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով դադարեցնել վերոնշյալ երթուղու իր կողմից սպասարկման իրավունքը: Հաշվի առնելով, որ սույն ընկերությունը սպասարկումն իրականացնում է բացառապես ավտոբուսներով (թվով 17), ինչը նաև առավել նախընտրելի է քաղաքացիների համար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը ընկերության հետ քննարկել և առաջարկ է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ վերանայել տվյալ երթուղու ուղեգիծը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել