Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դրեց հասարակական ճնշման տակ: Նեմեցը մանդատը վայր դրեց նախագահական այցելելուց եւ այնտեղ ինճ-ինչ հարցեր քննարկելուց հետո: Եթե չլիներ հասարակական ճնշումը, նա երբեք մանդատը վայր չէր դնի: Եթե վայր դնող լիներ, վայր կդներ Հարսնաքարի դեպքի հենց հաջորդ օրը, եւ դա օրինաչափ ու ճիշտ կլիներ: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. պետք չէ հավատալ կոկորդիլոսի արցունքներին: Առավել եւս՝ պետք չէ ձոներ հղել Սերժ Սարգսյանին, ով մինչ օրս որեւէ խոսք չի ասել իր կուսակցի օբյեկտում տեղի ունեցած ողբերգության մասին, փոխարենը՝ օբյեկտատիրոջ հետ հասարակական պոռթկման օրերին զբաղված էր ֆուտբոլային սիրաշահությամբ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/goolkirakosyan/posts/320262128068373?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



