2014թ.-ի փետրվարի 27-ին Ռուսաստանում կայացած «Տարվա բանկ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է Banki.ru պորտալի կողմից, Յունիբանկի Խորհրդի նախագահ և ռուսաստանյան Յունիաստրում բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը բանկային բիզնեսում ներդրած ավանդի համար ճանաչվել է «Տարվա բանկիր-2013»: Մրցանակը հանձնել է Banki.ru պորտալի գործադիր տնօրեն Ելենա Իշչեևան: «Ինձ համար շատ հաճելի է, չէի սպասում: Մեզ համար դա մեծ պատիվ է: Ինչպես միշտ, մենք փորձում ենք օգտակար լինել բոլորին` հաճախորդներին և հասարակությանը», - ասել է Գագիկ Զաքարյանը` ընդունելով մրցանակը: Գագիկ Զաքարյանը տարբեր տարիներին արժանացել է ֆինանսական աշխարհի մի շարք առաջատար մրցանակների, այդ թվում` «Լավագույն բանկիր» տիտղոսին 2005 և 2007թթ.-ին: 2006թ.-ին «Բիզնեսի սոցիալական պատասխանատվություն» անվանակարգում ճանաչվել է «Տարվա մարդ», իսկ 2007թ.-ին դարձել ՌԴ Ազգային բանկային մրցանակաբաշխության մրցանակակիր բանկի արդյունավետ կառավարման համար: 2013թ.-ին Գագիկ Զաքարյանը պարգևատրվել է Հայ եկեղեցու բարձրագույն` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` ի գնահատություն ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել