1in.am-ը գրում է.
Շոտլանդական Լյուիս կղզու բնակչուհի Ստեֆանի Նոբլից վերցրել են կոնեմարյան պոնի ցեղատեսակի ձին, որն ապրել է նրա տան հյուրասենյակում: Այս մասին գրում է The Scotsman-ը՝ նշելով, որ կենդանուն երեկ են տարել: Այժմ 67-ամյա կինը ստիպված է դատական քաշքշուկների մեջ հայտնվել սիրելի կենդանու համար:
Նոբլի խոսքով՝ ձին խլելու որոշում կայացրած կղզու խորհուրդը անխղճաբար է վարվել: Որոշման հիմքում ընկած է անասնաբույժի եզրակացությունը, համաձայն որի՝ պայմանները համապատասխան չեն եղել կենդանու համար:
Հնարավոր է իրադարձություններիզարգացման երկու տարբերակ. ձիուն կվաճառեն կամ նրա համար նոր տեր կփնտրեն: Եթե Նոբլը կարողանա ապացուցել դատարանին, որ ձիու պահման պայմանները կբերալավվեն, ապա կարող է հետ գնել այն մեկ ֆունտ ստերլինգով:
Չի հստակեցվում, թե երբ տեղի կունենա դատը: Կենդանու տերը հետագա գործողությունների համար խորհրդակցություններ է սկսել իրավաբանների հետ:
Կենդանին Նոբլի տանն ապաստանել էր 2011-ի Սուրբ ծննդին, քանի որ մնալու այլ տեղ չուներ: