




Խառն ա... Կարծում եմ Հայաստանում հեղափոխություն չի լինի: համենայն դեպքս այդ ձեւով, որով մենք սովոր ենք պատկերացնել հեղափոխությունը: Չնայած, որ իշխող քաղաքական ռեժիմը էվոլյուցիոն փոփոխությունների չի գնա, ռեվոլյուցիեն փոփոխություններին սպասելը առնվազն սուտ կլինի: Իսկ իրադարձությոնների զարգացման որոշ դեպքերում նաեւ սխալ կլինի ձգտել հեղափոխության: Undreground-ը հիանալի ֆիլմ է: Ճիշտ ու ազնիվ: Առաջին անգամ նայելուց հետո իմ մոտ տպավորություն առաջացավ , որ ես էտ կինոյից եմ: Պատերազմի վախը հատուկ վառ են պահում, որ լուռ աշխատես ու ձեն չհանես: Հիշում եք չէ՞, որ կրակոցների ձայներ, սիրենաներ էր միացնում, որ ընդհատակի մարդիկ պատերազմի ավարտից տասնյակ տարիներ անց չիմանան խաղաղության մասին ու ստրուկի պես աշխատեն: Հիմա սրանք են գտել ձեւը: Մերոնք ու ադրբեջանցիները: Արցախի խնդիրը չի լուծվի էնքան ժամանակ քանի դեռ իշխանությունների ձեռք ա տալիս սենց օդում կախված վիճակը: Պատերազմով կվախեցնեն ազգաբնակչությանը ու կանեն իրնեց գործերը: Ու չկա ելք, քանի որ մի կողմից պատերազմը ոչ մեկի ձեռք չի տալիս, մյուս կողմից՝ թուրքը մնում ա թուրք: Պետք ա պատրաստ լինել: Սահմանային վերջին դեպքերը դա շատ վառ ցույց են տալիս: Այսինքն Անդերգռաունդը անդերգռաունդ ա, բայց պատերազմի վտանգը կա: Բայց կարար չլիներ, եթե Ալիեւին ու մեր ղեկավարներին միաժամանակ ձեռք տար պատերազմի վտանգը վերացնելը: Չեմ ասում հարցը լուծելը, բայց ասենք ընդունել, որ պատերազմը լուծում չի: Երեւի ուտոպիաներկ մեջ եմ ընկել:Լիքը բան չեմ հասկանում: կանադայում գործազրկությունը մի 7-8 տոկոս ա կարծեմ: Հայաստանում՝ շատ ավելի շատ: Այսինքն, տեսականորեն, հայաստանում 1 աշխատատեղի վրա համ կոնկուրսը պիտի բարձր լինի, համ էտ մրցակցության արդյունքում ծնված աշխատանքի որակը: Բայց արի ու տես, որ ստեղ ամեն մի նույնիսկ սեւ գործին մարդիկ կպած են ատամներով: Հենց տեղը ազատվում ա՝ հերթը սպասում ա: Ընտրում են մի քանի փուլով լավագույւնին այդ տեղի համար ու ընտրվածն էլ իրոք փորձում ա ուժերի ներաի չափով աշխատի, որ արդարացնի իր տեղը: Հայաստանում դա չկա: Չեմ հասկանում ինչի: Մարդը աշխատում ա վատ՝ իսկ նրան չեն հանում: Քանի որ եթե հանեն ու տեղը մւոսին ընդունեն էլի վատ ա աշխատելու: Ու տենց շարունակ: Անկախ նրանից, թե մասնավոր ոլորտ ա կամ պետական: Աբսուրդ:Ստեղ շատ են աշխատում: ահավոր շատ: Հայաստանի համեմատ գրեթե ստրկատիրական պայմաններ են:) տարվա մեջ կա ընդամենը 10 տոն օր: Նոր տարին ու սուրբ ծնունդը ներառյալ: Դրան գումարած ամեն մեկին տարեկան հասնում ա 10 աշխատանքային օր արձակուրդ , եւ եւս մի հինգ աշխատանքային օր տրվում է հիվանդանալու վրա: Ու վերջ: Մեռելոց, մայիսյան տոներ, մարտի ութ - ապրիլի յոթ, Նոր տարվա մի տաս օր՝ չկան: Էլ չասեմ, որ 4 շաբաթ արձակուրդ ստեղ իրենց կարող են թույլ տալ մի 15 տարի նույն տեղն աշխատած մարդիկ միայն: (բնականաբար, միջին խավի մասին եմ խոսում): Գործից ուշացար, կամ չեկար՝ լավագույն դեպքում աշխատավարձիցդ պահում կանեն: Իսկ հետո ուղղակի կհանեն: Մտածում եմ, երեւի էտ պատճառով ա կանադայի նման անիմաստ երկիրը զարգանում տնտեսապես: Որովհետեւ բոլորը աշխատում են ու պահանջում են կողմինների նույնը ՞: Ախր ոնց կարելի ա մեռելոցները դարձնել ոչ աշխատանքային, երբ տնտեսությունը էս վիճակում ա: Չնայած, եթե բան չկա անելու՝ ինչի մարդկանց անիմաստ տնից հանեն: Բայց չէ որ էտ օրերը վարձատրվում են: Մյուս կողմից էլ մեկա էտ վարձատրվածը միանգամից հետ ա գալիս կարագի կամ հացի գնի ավելացման տեսքով: Խառն ա: Իրոք խառն ա: Հիմա ախռաննիկները մարդ են սպանել: Առաջին անգամը չի: Բայց առաջին անգամ աղմուկ բարձրացավ: Ու ի՞նչ: Փոխանակ անմիջական մեղավորներն պատժելու հարցով զբաղվեն մարդիկ իրանց գցել են դոդի բախչեքը: Ինչ նեմեց, ինչ ֆեդերացիու ու պատգավավորությւոն: Քանի դուք ընկած եք հեքիաթային արագիլների հետեւից հեսա ձեռքներիս ճնճղուկը կփախնի: Ներսիկը մի բան կանի, որ դուրս ա ինքնասպանություն: Որ սպանողը 2 տարի ստանա ու կես տարուց դուրս գա: Եւ այլն եւ այլն: Հիմա համար մեկ պահանջը պիտի լինի էտ ախռաննիկ կոչվածների արժանի պատիժը: Առավելագույն հնարավոր պատիժը դրանց: Ու նենց, որ հլը շատ շուտ դուրս չգան ամնիստիաներով ու 2/3 ով: Որ Նեմեցները չկարողանան «տեր կանգնել» ախռաննիկներին նման դեպքերում: Ու որ խռաննիկը ախռային չլինի: Թե չէ հարսնաքարը ծախի, մանդատը դնի, ամաչի իր գոյություն համար՝ հեքիաթներ են: