Ինֆարկտի հասցնող վկայություն ցեղասպանությունից:
Եթե ձեռքի տակ ունեք Վանի վկայությունները (2012-ին են հրատարակվել), Ալյուր գյուղի դեպքը կարդացեք. շոկի մեջ եք ընկնելու:
Շրջակա գյուղերը կոտորել-մորթել են, մի քանի երիտասարդ գրավել են զինամթերքը, որը պետք է բաժանվեր մահմեդականներին, հայտնաբերել են թռուցիկներ (կառավարական!!!)՝ հայերին սպանելու կոչերով, այս մի գյուղը հասցրել են ամրացնել, զենքը բաժանել տղամարդկանց, և հետ են մղել քրդական խուժանի առաջին օրվա գրոհը, իսկ երկրորդ օրը եկել են կառավարական զորքերը ու համոզել ռեսին, որ իրենք ոչ մի վատ մտադրություն չունեն: Եվ ռեսն ի՛ր ձեռքով թուրքերին բերում է գյուղ, հրամայում, որ երիտասարդներն իջնեն դիրքերից ու «ծառայեն» հյուրերին: Թե ինչ է հետո կատարվել, պատկերացնում եք, չէ՞:

Սա միամտություն էլ չէ, չգիտեմ, թե ինչ է...

UPD: Կռվող տղամարդկանց էլ, զենքերն էլ, թաքստոցներն էլ` այգիներում ու ջրհորներում, ամեն ինչի մասին սա պատմում է թուրքերին ու ցույց տալիս: Ու ոնց եմ ափսոսում, որ հաջորդ օրվա սրա այլանդակ մահվան պատճառը քրդերն էին, ոչ թե հայերը: 
UPD 2: Սոսրաթ գյուղի համագյուղացի թուրքերն հայերին խաբում են, թե մենք հավաքվել ենք, որ որոշենք, թե ձեզ ոնց փրկենք: Գյուղից մի քուրդ խնդրում-աղաչում է մերոնց, որ գլխների ճարը տեսնեն, փախնեն, մի բան անեն, ոչ ոք նրան չի հավատում ու ոչինչ չի անում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել