Լուսանկարչուհի Նաիլիա Շվարցը արվեստի կրեատիվ հրաշալի աշխատանքներ է ստացել՝ գետնանուշներին շունչ տալով լուսանկարչական արվեստի միջոցով:

Նաիլիան, ով այժմ ապրում ու ստեղծագործում է Գերմանիայի Սպեյեր բնակավայրում, ոգեշնչվել է՝ համացանցում տեսնելով սննդի լուսանկարչության այլ աշխատանքներ (ինչպես, օրինակ, այս մեկը):

Այժմ լուսանկարչուհին ավելի քան 30 տարբեր տեսարան է ստեղծել՝ յուրաքանչյուրին կյանքի կոչելու համար ծախսելով մի քանի ժամ:

Նաիլիան գետնանուշների միջից սկզբում փորձել է գտնել ու առանձնացնել այն հատիկները, որոնք կունենային այնպիսի կառուցվածք, որը կհամապատասխաներ այն ժեստերին, որոնք հեղինակը ցանկանում էր ստանալ իր լուսանկարներում: Գետնանուշներն ընտրելուց հետո նա նրանց վրա ավելացնում էր անհրաժեշտ մասնիկները, օրինակ, մետաղալարերը ձեռքերի ու ոտքերի համար:


Խաղացող գետնանուշները:

Զբաղվելով այգեգործությամբ:

Անցանկալի պատահար:

Զբոսանք պապիկի հետ:

Չիլլի պղպեղի բերքահավաք:

Խաղահրապարակ զբոսայգում:

Տոնածառի հետևից:

Սուրբ ծննդյան առավոտ:

Պատրաստ ռոմանտիկ պահերի:

Ճանապարհ դեպի տուն:



