1. Մենք երբեք չենք կարող դադարել երազել ու ցանկանալ, քանի դեռ ողջ ենք: Կան որոշ բաներ, որ գեղեցիկ են ու լավը, և մենք պետք է տենչանք հասնել դրանց:    Ջորջ Էլիոթ

2. Որքան հրաշալի է, որ ոչ ոք մի ակնթարթ անգամ ստիպված չէ սպասել նախքան կսկսի բարեփոխել աշխարհը: Աննա Ֆրանկ

3. Ամենուրեք կլինեն փոքրիկ խոչընդոտներ ու հիասթափություններ, և մենք բոլորս հակված ենք չափազանց շատ բան ակնկալել, սակայն երբ երջանկության մի բանաձևը ձախողվում է, մարդ դիմում է մի այլ բանաձևի օգնությանը: Եթե առաջին հաշվարկը սխալ էր, մենք ավելի լավ հաշվարկ ենք անում երկրորդ անգամ: Մենք ինչ-որ տեղ մխիթարանք գտնում ենք:  Ջեյն Օսթին

4. Կռվիր մինչև վերջին շունչը: Ուիլյամ Շեքսպիր

5. Զբաղվիր ապրելով կամ մեռնելով: Սթիվեն Քինգ

6. Մենք բոլորս էլ կյանքի ընդհատակում ենք, սակայն մեզնից ոմանք նայում են աստղերին: Օսկար Ուայլդ

7. Արևն ինքն էլ թույլ է, երբ նոր է ծագում, սակայն արևն օրվա մեջ աստիճանաբար ուժ ու համարձակություն է հավաքում: Չարլզ Դիքենս

8. Նրանք ցանկանում էին խոսել, սակայն չէին կարողանում, արցունքները խեղդում էին նրանց կոկորդը: Նրանք երկուսն էլ գունատ ու նիհար էին, սակայն այդ հիվանդ ու գունատ դեմքերը շողում էին նոր ապագայի արշալույսով: Նոր կյանքի հույսը նրանց հարություն տվեց: Մեկի սրտից կյանքի հորդառատ աղբյուրներ էին հորդում, որոնցով ողողվում էր մյուսի սիրտը:  Ֆեոդոր Դոստոևսկի

9. Մարդ ավելի պատրաստակամորեն է սիրում, քան ատում՝ չհաշված այն դեպքերը, երբ մարդուն տիրում է եսասիրությունը: Նաթանիել Հոութորն

10. Կյանքում երկու լավ բան կա՝ մտքերի ազատություն և գործողությունների ազատություն: Սոմերսեթ Մոեմ


11. Քանի դեռ սիրտը բաբախում է, քանի դեռ մարմինն ու հոգին միասնական են, կամքով օժտված որևէ արարած չպետք է կյանքից հիասթափվի: Ժյուլ Վեռն

12. Եղիր մարդ կամ ավելին, քան մարդ: Հաստատակամորեն հետապնդիր նպատակներդ ու ժայռի պես ամուր եղիր: Մերի Շելլի

13. Դուք ուղեղ ունեք ձեր գլխում: Դուք ոտքեր ունեք ձեր կոշիկների մեջ: Դուք կարող եք ուղևորվել ձեր ընտրած ցանկացած ուղղությամբ: Դուք եք ձեր գլխի տերը: Դուք գիտեք՝ ինչ գիտեք, և հենց դուք պետք է որոշեք, թե ուր գնալ:   Դոկտոր Սյուզ

14. Ողջախոհ մարդը հարմարվում է աշխարհին, իսկ անողջախոհ մարդը համառորեն փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն: Ուստի ողջ առաջընթացը կախված է անողջախոհ մարդուց: Ջորջ Բեռնարդ Շոու

15. Ես չեմ կարող վերադառնալ երեկվան, քանի որ այն ժամանակ ես այլ մարդ էի: Լյուիս Քերոլ

16. Ես միայն խենթերին եմ մարդու տեղ դնում, նրանց, ովքեր խենթանում եմ ապրելու համար, խենթանում են զրուցելու համար, խենթանում են փրկվելու համար, ձգտում ունենալ միաժամանակ ամեն ինչ, այն մարդկանց, ովքեր երբեք տափակ բան չեն ասում, այլ այրվում են, այրվում, այրվում հռոմեական հրաշալի դեղին մոմերի նման, որոնք պայթում են՝ ինչպես սարդերը աստղերի վրա:    Ջեք Քերուակ

17. Այսպիսով, մենք քամուն հակառակ ենք թիավարում մեր նավերը՝ շարունակ վերադառնալով անցյալին: Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

18. Ես գաղափար անգամ չունեմ, թե ինձ ինչ է սպասում կամ ինձ հետ ինչ կպատահի: Այս պահին ես միայն այն գիտեմ, որ կան հիվանդ մարդիկ, և նրանք բուժման կարիք ունեն: Ալբեր Կամյու

19. Ես աշխատանք չեմ սիրում (ոչ ոք էլ չի սիրում), բայց ես սիրում եմ այն, ինչ թաքնված է աշխատանքի մեջ: Այնտեղ թաքնված է ինքդ քեզ գտնելու հնարավորությունը, քո սեփական իրականությունը, այն, ինչ ոչ մի այլ մարդ երբևէ չի կարող իմանալ: Նրանք կարող են միայն տեսնել շոուն՝ առանց իմանալու դրա իրական նշանակությունը: Ջոզեֆ Կոնրադ

20. Բոլոր թափառողները չէ, որ մոլորված են: Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին

21. Կյանքի գաղտնիքը խնդիր չէ, որը պետք է լուծել, այլ իրականություն, որը պետք է ապրել: Ֆրենկ Հերբերտ

22. Ես երբեմն պատկերացնում եմ, որ լավ բաներ տեղի ունենում են: Անկասկած, մեծամասնությամբ ճիշտ հակառակն է լինում: Սակայն ես չեմ կարծում, որ պետք է բացառել այն հավանականությունը, որ երբեմն երջանիկ պատահականությունը կարող է հաջողություն բերել քեզ: Սեբաստիան Ֆոլկս

23. Ես չգիտեմ այն ամենը, ինչ կարող է կատարվել, սակայն ինչ ուզում է լինի, ես ծիծաղով կանցնեմ այդ ամենի միջով: Հերման Մելվիլ

24. Ես զգում եմ, որ մոտենում եմ ինչ-որ բանի և հեռանում ինչ-որ բանից, և ամեն ինչ հնարավոր է: Էլիս Բրեթ Իսթոն

25. Տրամաբանությունը կարող է իրոք անսասան լինել, սակայն այն չի կարող դիմադրել այնպիսի մարդու, ով նպատակադրվել է ապրել:  Ֆրանց Կաֆկա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել