Արթուր Բաղդասարյան. Կենսաբանական անվտանգության ապահովումը ազգային անվտանգության առաջնահերթություններից էPanorama.am-ը գրում է.

Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգի» մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը նախագահել է Ազգային անվտանգության խորհրի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նիստի բացման խոսքում ԱԱԽ Քարտուղարը նշել է. «Կենսաբանական անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթություններից է, որը խարսխվում է մարդու կյանքի և առողջության պաշտպանության վրա, նպատակաուղղված է քաղաքացու, հասարակության և պետության բնականոն գործունեության ապահովմանը: 

Կենսաբանական սպառնալիքների տարածումը պայմանավորված է մարդկանց, կենդանիների, հումքի, կենդանական և բուսական ծագման արտադրանքի մեծաքանակ և մեծածավալ տեղաշարժերի հետ, քանի որ մեծացել են կենսաբանական վտանգ ներկայացնող այնպիսի վարակների տարածումը, ինչպիսիք են՝ վերջին տարիներին արձանագրված ատիպիկ թոքաբորբը, թռչնի և խոզի գրիպները, խոզերի աֆրիկյան ժանտախտը և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել