Panorama.am-ը գրում է.
Բարեկենդանը շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրն է: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր` Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը նշեց, որ Բարեկենդանը դրախտային վայելքի հիշատակն է:
«Եվ դրախտային կյանքը, վայելքը անմահությունն է, Աստծո ներկայությունը, ամեն ինչից օգտվելու ազատությունը: Որպես հիշատակ կորցրած դրախտի` մենք տոնում ենք Բարեկենդանը»,- ասաց քահանան:
Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանի օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության:
«Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



