Tert.am-ը գրում է.

Հայաստանում փոքր և միջին ձեռներեցությունը կարելի է գրանցել Կարմիր գրքում, ոլորտի մասին նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի փոքր ձեռներեցների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը:

Նրա խոսքով՝ 20 տարի է, ինչ Հայաստանում միջոցներ են ձեռք առնվում ՓՄՁ-ն զարգացնելու համար, բայց դեռևս ապարդյուն:

«Ամեն տարի ասում ենք՝ հաջորդ տարի ծաղկելու է, մի քանի հազար աշխատատեղ է բացվելու ՓՄՁ-ի հաշվին, հավատով սպասում ենք, բայց իրականությունն այլ բան է ասում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել