1in.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ակումբում դժգոհ են հարձակվող Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղից: Ֆաբրեգասը նշել է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը ջանք չի խնայում «կապտանռնագույններ»-ի կազմում հիանալի խաղ ցուցադրելու համար:
«Մեր ակումբում ոչ ոք Մեսսիի դեմ չի խոսել: Դա ճիշտ չէ: Եթե կա մեկը, ով ամբողջովին նվիրվում է և իր ուսերին կրում պատասխանատվությունը, դա Մեսսին է: Այժմ նա գերազանց մարզավիճակում է:
Լեոյին աշխարհի ամենակայուն ֆուտբոլիստներից եմ համարում: Չեմ կասկածում, որ նրա դերը «Բարսելոնա»-ում միշտ որոշիչ է լինելու»,- ասել է Ֆաբրեգասը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/sport_ssfootball_254447.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել