Ողջո՜ւյն, ռոմանտիկների վրա ձեռք բարձրացրած թուրք ժողովուրդ. այո՛, այո՛, հենց ռոմանտիկների:
Մեր ազգին բնորոշ ու անօտարելի ռոմանտիզմը դարեդար մեզ խանգարել է տեսնել իրականությունը և արձանագրել փաստը: Մենք միշտ հետ հայացք ենք գցում անցյալին, երազում ապագայի մասին, բայց ներկայում դոփում ենք: Անցյալի հաղթանակները գլուխ գովալու առիթ են դարձել, անցյալի կորուստներն ու պարտությունները՝ սգալու ու ձեռքերը ծնկներին զարկելու զբաղմունք։ Անցյալով ապրելը մեզ տվել է ապագայի մասին երազելու սովորություն: Իսկ ի՞նչ ենք երազում. հայերով Տիգրան Մեծի «ծովից ծով» Հայաստանի մասին ենք երազում, պարոնա՛յք, բայց մի բուռ հող չենք կարողանում պահել: Եվ որպեսզի մեր անճարությունն արդարացված լինի, առաջ ենք քաշում ցեղասպանության փաստը: Դե իհարկե, մենք՝ հայերս, չարչարված, տառապած, տանջված, ցեղասպանություն տեսած ժողովուրդ ենք, թողե՛ք մեր ցավով տապակվենք:
Մենք չենք տեսնում մեր մեղքը, չենք կարողանում հասկանալ, թե որտեղ սխալվեցինք, քանզի մեր ուղեղը լցնում են այն համոզմունքով, որ «մարդակեր թուրքերը ոչնչացրին խեղճ հայերին»։ Բայց այստեղ ոչ ոք չի հարցնում, թե ինչո՞ւ էին հայերը խեղճ: Այստեղ ոչ ոք չի համարձակվում խոստովանել, որ մեղավորությունը մերն է, քանի որ մենք ենք խեղճացել, քանի որ կռվելու փոխարեն խոտ ենք արածել, խոտ ենք հնձել կամ էլ խոտ ենք ծխել: Դուք այս պատմության մեջ մեղավոր չեք, թուրքե՛ր, քանզի պատմությունն է ծնկի եկածին սպանել կարգադրում:
Չնայած այն փաստին, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, մեզ ատելություն են քարոզում ձեր նկատմամբ, չնայած, որ ցեղասպանությունը վատաբանող ժողովուրդ ենք, բայց շարունակում ենք հանդուրժել մի նոր ցեղասպանություն, չնայած շարունակվող ցեղասպանության մեղավորները դուք չեք, բայց միևնույն է, մենք շարունակում ենք մեղավորներ փնտրել ու մեր անճարությունն ու անկամությունը արդարացնել թուրքերի կողմից գործած ցեղասպանության փաստով: Մենք դանդաղ ցեսպանության ենք ենթարկվում, քանի որ դեռ Տիգրան Մեծի ստվերի տակ ենք թաքնվում, ապագայում «ծովից ծով» Հայաստան ունենալու մասին ենք երազելում և, որ ամենակարևորն է, համոզված ենք, որ մեր ներկան ավելի լավն է, քան անցյալը. այդպես է գրված գրքերում:

Դե իհարկե, այստեղ դուք ոչ մի կապ չունեք, բայց թողե՛ք ձեզ մի քիչ հայհոյենք, որ սրտներս հովանա:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2014/02/blog-post_27.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել