Չեն հասկանում՝ որտեղ են գտնվում…
Երեկ ուկրաինական էս խառը օրերին ազգովի գնացել էինք Ուկրաինա՝ խնամախոս՝ Տիգրան Ուրիխանյանի համար կին ուզելու՝ հայկական կոնյակով, քաղցրավենիքով, մի խոսքով տեղը-տեղին, մեկ էլ Ուրիխանյանն ասեց, որ իր հարսնացուն ուկրաինուհի չի: Այդքան մարդ քոռ ու փոշման թողեց հետ եկավ Ուկրաինայից: Բա կարելի՞ էր, չեմ հասկանում: Իսկ եթե մի քիչ ավելի լուրջ նայենք, չեմ կարծում, որ Տիգրանի ամուսնությունը պետք է քննարկվեր այդքան մեծ ոգևորությամբ. մարդը, երբ կուզի, ում հետ կուզի, ընտանիք կկազմի:

ՀԱԿ-ի միասնության կոչերը ինձ թեթև հումոր են հիշեցնում, մարդիկ խմբակցությունում միասնական չեն, բայց դե մնացածին ասում են միասնական եղեք: Լևոն Զուրաբյանն էլ դեսպանորդնա, ոնց էլ չի ալարում նույն բանը տարբեր բառերով ասելուց, ժամանակն է, որ Լյովիկն էլ իջնի բեմից. արդեն սպառել ա իրեն:

Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրություններ են հայտարարել, բայց չեն կարողանում կարգի բերել երկիրը, մի ժամանակ, ինչ, կար չկար, բարդում էին Յանուկովիչի վրա հիմա էտ մարդն էլ չկա, էլ չգիտեն՝ ինչ անեն: Սպասենք դեպքերի զարգացմանը, միայն թե զոհեր չլինեն:

Պոլիկլինիկաներում վճարովի ծառայություններ կլինեն. այս լուրը երեկ սկսեց մեծ թափով շրջանառվել, մեկը ես դեմ եմ այս փոփոխությանը, որովհետև չեմ կարողանում ըմբռնել այդ փոփոխության իմաստը, չեմ կարծում, որ ինչ-որ լավ բաներ են լինելու, կամ ինչ-որ որակներ է բարձրանալու. ամիբիցիաների որոշում է սա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել