1in.am-ը գրում է.
Ուկրաինայի ՆԳՆ մարզային վարչությունների 4 պետեր զրկվել են իրենց պաշտոններից՝ հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Այս մասին հաղորդում է «Վզգլյադը»:
Գերատեսչության կայքում հստակեցվում է, որ խոսքը Օդեսայի, Վոլինի, Կիրովոգրադի և Պոլտավայի մարզային վարչությունների պետերի մասին է: Ավելի վաղ հաղորդվել էր ՆԳՆ վարչությունների պետերի փոխման մասին Խարկովի մարզում և Անդրկարպատներում:
Հիշեցնենք, որ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանից պաշտպանություն է խնդրել: Հաղորդվում է, որ այսօր Յանուկովիչը Դոնի Ռոստովում մամլո ասուլիս կտա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_254399.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



