1in.am-ը գրում է.
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հանգիստ չեն տալիս Կոնստանտին Մելաձեի և Վերա Բրեժնևայի հարաբերությունները: Վերջերս Մելաձեն հերքել է Վերայի հետ սիրավեպի մասին լուրերը: Սակայն Բրեժնևայի տանն արված Մելաձեի լուսանկարների հրապարակման պատճառով բամբասանքները նոր թափ են առել, գրում է 7days.ru-ն:
Կոնստանտին Մելաձեն կրկին շտապել է հերքել կեղծ լուրերը: «Դա լրագրողների հերթական հորինվածքն է, նրանք տասը տարվա ընթացքում արդեն հարյուր անգամ ամուսնացրել և բաժանել են մեզ, իսկ այժմ որոշել են, որ մենք սիրեկաններ ենք: Դա անհեթեթություն է: Մենք Վերայի հետ հին ընկերներ ենք և կոլեգաներ, այն, որ մենք հյուր են գնում իրար, զարմանալի չէ»,- հայտարարել է Մելաձեն:
Վերա Բրեժնևան նույնպես Twitter-ի միկրոբլոգում իր դժգոհությունն է արտահայտել այդ լուրերի կապակցությամբ:
«Մենք ընտանիքներ և երեխաներ ունենք, արդեն կայացած մարդիկ ենք, և եթե որոշեինք միասին լինել, ապա թերթերի վերնագրերը մեզ չէին խանգարի: Եկեք ավելի լավ է՝ նոր երգերի և ստեղծագործությունների մասին խոսենք»,- ավելացրել է պրոդյուսերը: