Խնդիր, որին պետք է լուծում

Պաշտպանության նախարարությունը ձգտում է վերացնել բանակում տիրող գողական աշխարհն ու մտածելակերպը՝ բանակում տեղի ունեցող հանցագործությունները կանխելու և նվազեցնելու նպատակով։Կարող եմ ասել, որ դա գրեթե անհնար և անտեղի փորձ կլինի, բացի այդ նման քաղաքականությունը ավելի բացասական ազդեցություն կունենա բանակի հետգա կառավարման վրա։ Անհնար կլինի հետևյալ պատճառներով։

Յուարաքանչյուր բնագավառում մարդը միշտ ձգտում է հասնել սեփական անձի նշանակալիության գիտակցմանը, հատկապես երբ մարդ մտնում է բանակ, որտեղ նա մենակ է։ Նա ձգտում է ինքնահաստատման և սեփական ինքնասիրության պահպանման։ Իսկ դրա համար էլ անհրաժեշտ է իշխանություն ձեռք բերել մյուսների նկատմամբ, թույլ չտալ, որ մյուսները դա անեն քո հանդեպ։ Միշտ չէ, որ բոլոր զինծառայողների մտածելակերպն ու կարծիքները համապատասխանում են միմյանց։ Նման անհամապատասխանությունից էլ շատ ժամանակ ծագում են կոնֆլիկտները։ Դա շատ բնական է, քանի որ մի տեղում են հավաքվում տարբեր կատեգորիայի մարդիկ, տարբեր մակարդակի բնավորություն ու մտածելակերիպի տեր մարդիկ։ Մեկի համար «արա» արտահայտությունը վիրավորական է համարվում, մյուսների համար ուղղակի խոսակցական արտահայտություն է։

Գողական աշխարհն ու մտածելակերպը բանակում չի ծագում և զարգանում, այն ավելի վաղ ծագում ունի, դեռևս մանուկ հասակից։ ժամանակակից երատասարդության մեծ մասը դեռևս վաղ տարիքից է իր մեջ արմատավորում այդ բացասական մտածելակերպը, որը ավելի զարգացնում է բանակում։ Բանակում գողական աշխարհը վերացնելու միակ միջոցը բոլոր զինծառայողներին և նրանց մատծելակերպը ամբողջովին վերափոխելն է, որն գրեթե անհնարին է։ Որքան էլ սպաները խիստ լինեն և հետևողական, որքան էլ զինվորները սպաների մոտ ցույց չտան իրենց այդպիսի մտածելակերպի առկայությունը, ամեն դեպքում դա առկա է զինվորության մեջ և կմնա արմատավորված։ Այդ միջոցով կստեղծվի թյուր կարծիք սպաների և հասարակության մոտ, որ դա վերացել է, քանի որ զինվորները զուտ վախից ցույց չեն տալիս դրա առկայությունը։ Հարկ է նշել որ ժամանակակից զինծառայողները ձգտում են այնպես ծառայել, որպեսզի առանց որևէ փորձանքի մեջ ընկնելու հասնեն իրենց հարազատներին։ Ընդհակառակը, գողական աշխարհը շատ ժամանակ կանխում է հանցագործություններից շատերը, քանի որ զորքը միշտ հաշվի է նստում զորամասում որոշակի հեղինակություն ու հարգանք ունեցող անձանց կարծիքի և խոսքի հետ։ Նման զինծառայողները միշտ միջամտում են գրեթե բոլոր կոնֆլիկտներին և հարցը լուծվում է առանց միջադեպերի։

Նման փորձը անտեղի կլինի զուտ այն պատճառով, որ այն չի հասնի իր նպատակին։ Անհրաժեշտ է նաև հասկանալ, թե գողական աշխարհ ասելով ինչը նկատի ունենք։ Բանակում  գրեթե բացակայում է իսկական գողական աշխարին վերաբերող մտածելակերպը, վարվեցողությունը։ Զորամասերում միշտ գտնվում են մարդիկ, որքեր ձգտում են իշխանության ու փորձում են հասնել նրան, որ բոլոր զինվորները հաշվի նստեն իրենց կարծիքի հետ։ Եթե զորքը հաշվի չնստի նման մարդկանց կարծքիքի հետ, ապա հավատցեք, որ սպաների համար զորքը կդառնա ավելի անկառավարելի։ Իսկ զինվորներն էլ հիմնական մասում հաշվի չեն նստում սպաների կարծիքների հետ, չցանկանալով են կատարում նրանց հրամանները, քանի որ բանակում հիմնականում առկա չէ հարգանք սպաների նկատմամբ: Ուղղակի հասարակությունն ու բարձրաստիճան պաշտոնյաները շատ ժամանակ չգիտեն, թե սպաները ինչպիսի միջոցներով են զորքին կառավարում և հարկադրում կատարելու իրենց հրամանները։ Նրանք դիմում են հայհոյանքների և ծեծի միջոցներին, չենթարկվող զինվորների արժանապատվությունը վիրավորում են ու նրանց նվաստացնում։ Այսպիսի գործողությունները ևս համարվում են հանցագործություն։ Հիմա շատերը կհարցնեն, թե ինչու են զինվորները չեն բողոքում սպաների նման վերաբունքի համար, կամ ինչու շատ քիչ սպաներ են դատապարվում նման հանցագործությունների համար։ Ուղղակի զինվորների մոտ առկա է վախ, որ այդ անելուց հետո իրենց արժանապատվությունը էլ ավելի ուժգին կնվաստացնեն և մնացած ծառայության ամբողջ ընթացքում նրան մշտապես հոգեպես կճնշեն սպաները։ Ավելին, սպաների մեծամասնությունն է գողական մտածելակերպով ողողված, սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ են տալիս այն մարդկանց, ովքեր իրենց դեմ կբողոքարկեն, իրենց դեմ որևէ գործողություններ կկատարեն։ Իսկ զինվորությանն էլ մնում է մի տարբերակ, նրանց այդ գործողություններից պաշտպանվել միայն իրենց լեզվով։ Կան բազմաթիվ զորամասեր, որ ծառայող և որոշակի հարգանք ունեցող զինվորները չեն թույլատրում, որ սպաները նման վերաբերմունք ցուցաբերեն զինվորների նկատմամբ, շատ ժամանակ անգամ սպաները ևս հաշվի են նստում նման զինծառայողների հետ։ Դեռևս Ստալինն էր գիտակցում, որ միայն իրավապահ մարմինների միջոցով հնարավոր չէր լինի կառավարել ժողովրդին, կանխել բազմաթիվ երևույթներ։ Եվ նա ստեղծեց մի համակարգ, որոնց տվեց շատ արտոնություններ, ստեղծեց հեղինակություններ, այնպիսի մարդկանց, որոնց հետ հաշվի կնստեն հանցագործություն կատարելու հակում ունեցող մարդիկ, այդ թվում ժողովրդը։ Եվ նա սկսեց հենց այդ մարդկանց միջոցով կառավարել ժողովրդին։ Միաժամանակ հարկ է նշել, որ գողական հասկացողությունը ունի շատ բացասական կողմեր։ Այն շատ վտանգավոր է դառնում, երբ անկառավարելի է դառնում և համատարած բնույթ կրում, որի հետևանքով էլ լրիվ հակառակ իրավիճակն է ստեղծվում, մարդիկ գողական մտածելակերպի հիման վրա դառնում են անկառավարելի։

ԼՈԻԾՈՒՄ

Բանակում կատարվող հանցագործությոնների քանակը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է ոչ թե բանակում արմատախիլ անել այդ երևույթը, այլ նվազեցնել այն ու այն դարձնել կառավարելի։ Հավատացեք, որ զինծառայողներից շատերը կդիմեն շատ մեծ հերոսությունների ու կսկսեն ավելի բարեխիղճ ծառայել, եթե նման հեղինակությունները այդպիսի պահանջ կամ խնդրանք ներկայացնեն նրանց, որը համոզված եմ տեղի չի ունենա սպաների դեպքում։ Նման զինծառայողների ավելի լավ են ծանոթ մյուս բոլոր զինվորներին, գիտեն նրանց բնավորությունը, և  հենց իրենք չենց ցանկանում, որ զինվորները հանցագործության դիմեն, քանի որ հետաքննության ընթացքում միանշանակ քննիչների աչքից իրենք ևս հեռու չեն մնա։

Միաժաման հարկ է նշել, որ հանցագործություններ նվազեցմանը հնարավոր չի լինի հասնել միայն գողական աշխարհը կառավարելի դարձնելով, անհրաժեշտ է բազմակողմանի աշտանք տանել բոլոր ոլորտներում։

  • Նախ անհրաժեշտ է սպաների հետ մեծ աշխատանք տանել այն ուղղությամբ, որ նրանք վերջ տան զինվորներին վիրավորելուց, նվաստացնելուց ու նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելուց։ Այդպիսի վերաբերմունքը էլ ավելի է զինվորների մեջ արմատավորում ու զարգացնում գողական մտածելակերպը և ստիպում սպաների հետ խոսելու նման մտածելակերպով, նրանց ցուցաբերելու համանման վերաբերմունք։ Նման վերաբերմունքը զինվորների մեջ առաջացնում է սպաների հրամանները չկատարելու և զինվորական տարբեր հանցագործությունների դիմելու անհագ ցանկություն։ Միաժամանակ հարկավոր չէ շատ հանդուրժողական վերրաբերմունք ցուցաբերել զինվորների հետ, այն կարող է առաջացնել հակառակ էֆեկտը։ Զինվորը, տեսնելով, սպան շատ ավելի խիստ չէ, չի վիրավորում ու նվաստացնում, սկսում են չենթարկվել նրան։ Անհրաժեշտ է նրանց սովորեցնել զորքը կառավարելու արվեստը։ Նրանք պետք է սովորեն, թե ինչպես շփում հաստատեն զինվորների հետ և ինչպես նրանց ստիպեն կատարելու իրենց հրամանները։ Համոզված եմ, որ եթե ՊՆ-ից հատուկ հրաման ուղարկվի բոլոր զորամասերին, որ բոլոր սպաները չպետք է այլևս հայհոյանքներ տան ու նվաստացնեն զինվորներին, հակառակ դեպքում կդատապարտվեն օրենքով սահմանված կարգով, ապա այդպիսի երևույթները կսկսեն ավելի նվազել, որի միջոցով որոշ չափով կավելանա զինվորների հարգանքը սպաների նկատմամբ:
  • Հաջորդ ամենակարևոր քայլը անհրաժեշտ է, որ զինվորները ավելի շատ իրազեկվեն իրավական տեղեկատվությամբ։ Այսօրվա դրությամբ ըստ սահմանված օրվա կարգացուցակի իրավական տեղեկատվությունը անցկացվում է ընդամենը շաբաթը մեկ օր 50 րոպե տևողությամբ, իսկ իրավական աշխատանքները ևս մեկ օր նույն տևողությամբ, այն էլ զորամասի հրամանատարությունը տրամադրում են այնպիսի իրավաբանական բարդ բառապաշարով նյութեր, որ իրավաբանն է անգամ դժվարությամբ ընկալում այդ նյութը։ Զինվորը մեծ պակաս ունի իրավական տեղեկատվության, հատկապես քրեական իրավունքի ոլորտում։ Անգամ  մասնագիտությամբ իրավաբանը , շատ հաճախ կդժվարանա ասել  զինվորին իրավական լեզվով այն,որ  ։ Կարող եմ ասել որ անձը եթե մինչ հանցանք կատարելը գիտակցի, որ ինքը դրա համար պատժվելու է և ինչ ճանապարհով նրա արարքը կբացահայտեն, կամ եթե գիտակցի որ կբացահայտվի իր արարքը և պատիժը կրելու ժամանակ ինչ դժվարությունների միջով կանցնի, նա երբեք այդ հանցանքը չի գործի։ Շատ ժամանակ զորամասում իրավական ակտիվի պարտականությունները հանձնում են այնպիսի զինծառայողների, որոնք անգամ գաղափար չունեն այդ ոլորրտից։ Նրանք միայն առանց հասկանալու մեխանիկորեն կարդում իրենց հանձնված նյութերը, շատ ժամանակ չեն էլ կարդում՝ զուտ անհետաքրքրությունից ելնելով։ Միայն զինվորներին ասում են նյութի վերնագիրը, որպեսզի սպաների հարցին, թե ինչի մասին էր, կարողնան վերնագիրը ասել և հայհոյանքների չարժանան։ Անկեղծ ասած ամեն շաբաթ օր  զորամասում իրավական տեղեկատվությանը ներկա են գտնվում բոլոր զինծառայողները, անգամ վերակարգում գտնվողները։ Շատ ժամակ նաև այդ տեղեկատվությանը ընդգրկում են նաև սպաներին, քանի որ նրանցից շատերը ևս տեղեկացված չեն իրենց իրավունքներից ու պարտականություններից:  Շատերը իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար իրավական տեղեկատվության ժամերից հետո շատ են իրար  հարցեր տալիս: Սա նշանակում է, որ զինծառայողները միանշանակ ունեն կարիք իրավական տեղեկատվություն ստանալու։ Կան բազմաթիվ դեպքեր, որ զինծառայողները նման տեղեկատվության բացակայության պայմաններում կատարել են արարքներ, որոնց համար դատապարտվել են, և միակ պատճառաբանությունները եղել է այն, որ նրանք չէին կարող իմանալ կամ ենթադրել, որ նման արարքի համար կարող են նման խիստ կերպով պատժվել։

Օրինակ թիվ ԳԴ3/0056/01/11 քրեական գործով Վան Պետրոսյանը դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածով արգելված գործողություն կատարելու համար, մասնավորապես նա ընդգրկված լինելով ճաշարանի վերակարգում չի ցանկացել կատարել իր վերադասի հրամանը` սպասք լվանալու համար նախատեսված սենյակ մտնելու մասին` պատճառաբաելով, որ զզվում է: Տվյալ քրեական գործով շարքային Պետրոսյանը ճանաչվել է մեղավոր և դատապարտվել կարգապահական գումարտակում 6 ամիս պահելով: Համոզված եմ, որ եթե Պետրոսյանը գիտակցեր, որ այդ արարքի համար կարող է դատապարտվել, այն էլ 6 ամիս կարգապահական գումարտակում մնալով, նա կկատարեր սպայի հանձնարարությունը:

Ինչպես տեսնում ենք, հանցագործությունների նվազեցման հաջորդ կարևոր քայլը իրավական իրազեկվացության խնդրի լուծումն է: Յուրաքանչյուր զորամասում էլ կան իրավաբանական ֆակուլտետում սովորող կամ ավվարտած զինծառայողներ, որոնք ընդգրված են լրիվ այլ գործունեության մեջ (օրինակ` հոգևոր ակտիվի մեջ): Անհրաժեշտ է խիստ ուշադրություն դարձնել զինվորների գիտելիքներն ու պատրաստվածությունը իրավական ակտիվների մեջ ընդգկելիս: Միաժամանակ անհրաժեշտ լիովին փոփոխել ու ավելի ընկալելի դարձնել իրավական տեղեկատվության համար նախատեսվող նյութերի բովանդակությունը:

Միանշանակ դրական քայլ կլինի նաև, եթե իրավական ակտիվի փոխարեն յուրաքանյուր զորամասում առկա լինեն իրավաբանական գիտելիքներ ունեցող սպաներ,  որոնց վրա և կդրվի իրավական աշխատանքներն ու իրավական տեղեկատվությունը ներկայացնելը։ Շատ կարևոր դեր կկատարի նաև զինվորներին զինվորական հանցագործությունների կատարման վերաբերյալ դատավճիռների ներկայացումը։

  • Հաջորդ ամենակարևոր  լուծումներից մեկը զինվորների հետ հոգեբանական աշխատանքների կատարումն է։ Ճիշտ է, անձնակազմի հետ նման աշխատանքների կատարումը դրված է ԱՀՏԱ գծով տեղակալների, (նույն ինքը զամպալիտի) վրա, որոնք անգամ պատկերացում չեն կազմում մարդակային փոխհարաբերությունների մասին, չեն կարողանում հասկանալ զինվորներին, նրանց մտածելակերպը, չունեն համապատասխան գիտելիքների նման աշխատանքներ կատարելու համար, այդ պատճառով էլ շատ զորամասերում նրանք համապատասխան աշխատանքներ չեն էլ կատարում, մարտական հերթապահության ժամանակ համապատասխան կերպով չեն հրահանգավորում և զրուցում զինվորների հետ։  Կարծում եմ այս հարցում միանշանակ մեծ ազդեցություն կունենա, եթե զամպալիտի պաշտոնում նշանակվեն պատերազմում մասնակցած կամ նմանատիպ դժվարությունների միջով անցած սպաներ ու մարդիկ, կամ համապատասխան գիտելիքներ ունեցող սպաներ կամ այդ պաշտոնը դառնա պայմանագրային, որոնք անկեղծ կանհանգստանան հատկապես մարտական հերթապահություն տանող զինվորների մասին և մանրամասն աշխատանք կկատարեն նրանց հետ այդ ոլորտում։ Հոգեկան հուզումները զինվորական հանցագործոււթյունների կատարման հիմքն են։ Այդպիսի հուզումների պատճառով շատ զինվորեր դիմում են տարբեր հանցագործությունների: Ցանկացած հանցագործություն ունի իր պատճառները։ Վիրավորանքներն ու նվաստացնումները զինվորի մոտ առաջացնում են կամ դիմացինին կամ իրեն վնասելու անհագ ցանկություն, որն էլ շատ ժամանակ առաջացնում է շատ մեծ բացասական հետևանքներ։ Զինվորը կարիք ունի կիսվելու, որպեսզի իրեն լսեն և հասկանան։ ԱՀՏԱ գծով տեղակալները պարտավոր են ամեն մի զինվորի հետ կատարել անհատական աշխատանքներ` շատ բացասական երևույթները կանխելու համար: Նման գործառույթ կատարում են նաև հեղինակություն ու հարգանք ունեցող զինվորները, որոնք լսելով նման զինվորների՝ միշտ փորձում են լուծել նրանց խնդիրները և հարցը լուծել ավելի հանգիստ տարբերակով։  

Անհրաժեշտ է զինվորների մեջ գտնել նման հարգանք վայելող անձնաց, նրանց հետ մեծ աշխատաքներ տանել զինվորներին ավելի հեշտ կառավարելու ուղղությամբ։ Նման զինվորներին անհրաժեշտ է մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնելով ստիպել անելու այն, ինչ սպաներն են ցանկանում, որ անեն զինվորները։ Զինվորը միշտ էլ ունի ուշադրության կարիք։ Ցույց տվեք զինվորին ուշադրություն, և նա պատրաստ կլինի կատարել իր ուժերից ավելին։ Հայտնի հոգեբան Դեյլ Քարնեգին գրում էր, որ եթե ցանկանում եք մարդուն վերափոխել, նրա համար հասրակության մոտ ստեղծեք բարի համբավ և նա կգործադրի բազմաթիվ ջանքեր այն պահպանելու համար։ Սպաները շատ մեծ սխալ են գործում երբ մշտապես նախատում, մեղադրում և տարբեր տույժեր տալիս նման հեղինակություն ու հարգանք ունեցող զինվորներին` այդ ճանապարհով ցանկանալով վերացնել գողական աշխարհը բանակում:

Նման բախտի են արժանանանում նաև կարգացուցակ խախտող զինվորները։ Նրանք պետք է գոնե մեկ անգավ ամբողջ զորամասում գովաբանեն նրանց և կտեսնեն, թե  այդ անկարգապահ զինվորը ինչպես կարդարացնի իրեն։ Օրինակ իքս զորամասում կա մի զինվոր, որը մշտապես կատարում էր կարգացուցակի խախտում, ուշանում էր շարքերից: Մի օր կատարելով հրամանատարի հանձնարարությունը՝ ամենալավը ստացվել էր նրա մոտ: Այդ օրը հրամանատարը ամբողջ անձնակազմի մոտ գովեց նրան, նշեց որ արդեն նա դառնում կարգապահ: Այդ բանից հետո այդ զինվորը երկար ժամանակ աշխատում էր կարգացուցակ չխախտել, չուշանալ շարքերից, և պահպանել իր հրմանատարի դրական կարծիքը:

Զինվորների մեջ կարգապահություն սերմաննելու համար անհրաժեշտ չէ վիրավորել նրան, նվաստացնել կամ ֆիզիկական ուժ գործադրել՝ պահանջելով կարգապահություն, այլ պետք է խիստ հետևել օրենքով սամանված կարգով տույժեր և պատիժներ նշանակելուն։ Եթե զինվորը գիտակցի, որ իր անգամ կարագացուցակի ամենափոքր խախտման համար նա կպատժվի, կամ կզրկվի որևէ արտոնությունից, օրինակ հերթական արձակուրդից, ապա ինքը ձեռնամուխ կլինի պահպանելու այն և խորհուրդ տալ մյուսներին այդպես վարվելու։ Զինվորը եթե գիտակցի, որ սպան ներողամիտ կլինի ամեն անգամ իր արարքների նկատմամբ, տույժի կամ պատիժ չի նշանակի, ապա մշտապես կունենանք այն պատկերը, ինչը որ ունենք այժմ։

Բացի այդ բանակում շատ խնդրահարույց է զինվորներին տրվող ամենամսյա վճարումների հարցը: Չգիտես ինչու շատ զորամասերում այն հավաքվում է հրամանատարությունը` պատճառաբանելով, որ դրանցով զինվորների համար գնում են հիգենիայի պարագաներ: Բայց շատ ժամանակ դա էլ չեն անում: Շատ զինվորներ կան, որ սոցիալական վատ վիճակում գտնվող ընտանիքներից են կամ շատ հեռու տեղերից են եկել, և նրանց համար դժվար է գումար ձեռք բերել սեփական քաղցը հագեցնելու համար: Իսկ հրամանատարությունն էլ չգիտակցելով այդ և այլ բազմաթիվ խնդիրներ` զինվորներից հավաքում է այդ գումարները: Ճիշտ է, շատ վերադաս մարմիններ չգիտեն նման երևույթների մասին, քանի որ զինվորը ինքն է ստորագրում և վերցնում գումարը և հանձնում հրամանատարին,(իհարկե ոչ անձամբ) իսկ հրամանատարները ստուգումների ժամանակ ցույց են տալիս ստորագրությունները և հավաստիացնում, որ զինվորները ստացել են այն: Բայց լիովին հակառակ իրավիճակն է տիրում: Շատ են եղել դեպքեր ու կան, որ զինվորները պարտք են անում զինծառայող ընկերներից, չեն կարում վերադարձնեն, այդ հանգամանքն էլ դառնում է վեճերի և անգամ հանցագործությունների առիթ: Անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել և հետևողական լինել նաև այդ հարցի վերաբերյալ:

Գողական աշխարհը չէ, որ մշտապես հանգեցնում են հանցագործությունների կատարաման, կան ավելի շատ բացասական երևույթներ: Դրանք վերացնելով, կնվազի նաև գողական աշխարհն ու մտածելակերպը:

  • Գոյություն ունեն շատ հասրակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են բանակի հիմնախնդիրներով: Ավելի դրական քայլ կլինի թույլատրել, որ նրանք ավելի հաճախ կազմակերպեն միջոցառումների զորամասներում (օրինակ հայրենասիրական կինոդիտումներ, ազատամարտիկների հետ հանդիպումներ, քննարկումներ,զինվորների և սպայական կազմի հետ,առանձին-առանձին):

Վերլուծելով վերոգրյալը` լուծումները հետևյալն են`

  1. Վերջ տալ սպաների կողմից տրվող հայհոյանքներին ու նվաստացումներին,(կոնկրետ հրահանգել բոլոր զորամասերին,որ ցանկացած սպա հայհոյելու դեպքում,խիստ կպատժվի,կամ քրեորեն)
  2. Ավելի բարձրացնել իրավական տեղեկատվության մակարդակը,
  3. ԱՀՏԱ գծով տեղակալների պաշտոններում նշանակել ավելի համապատասխան և պատրաստված սպաների,
  4. Հրամանատարության կողմից աշխատանքներ կատարել հեղինակություն ու հարգանք ունեցող զինվորների հետ,
  5. վերացնել զինվորների գումարները հավաքելու սովորույթը,
  6. բարձրացնել հոգեբանական աշխատանքների կատարումը զինվորների հետ,
  7. Ավելի բարձրացնել համապատասխան հասարակական կազմակերպությունների դերը և գործունեությունը բանակում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել