Հայաստանի որևէ խուլ գյուղում աշխատող ամենահասարակ ուսուցիչն իմ աչքում ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ավելի մեծ հայրենասեր է, քան թե հայ էթնոսի հնագույնության ու գերակայության մասին ՊԱԹԵՏԻԿ ու ՑՆՑՈՂ «հայտնագործություններ» կատարող բայց մասնագիտությամբ ոչ հայագետ որևէ անձ:

Ոչ մի կասկած չկա, որ հայերենը չքնաղ ու հետաքրքրագույն լեզու է, և հայոց մշակույթն առանց գունազարդման էլ փառահեղ է: Ու ոչ մի կասկած չկա, որ հայերն են Հայկական լեռնաշխարհի միակ պատմական տերն ու ժառանգը: Ոչ մի այլ թեկնածու չկա: Ուստի մենք, ի տարբերություն թուրք-մուրքերի, ֆանտաստիկ նեյնիմների կարիք բոլորովին էլ չունենք: 

Եթե մենք ուզում ենք «ամենա»-ներ փակցնել մեր լեզվին ու մշակույթին, դա նշանակում է, որ դրանք համարում ենք ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ՉԱՓՈՎ գեղեցիկ ու արժեքավոր: Մեր լեզուն ու մշակույթը շպարի ու դիմափոշու հաստ շերտի կարիքը չունեն: Դրանք առանց այդ էլ հոյակապ են: 

Մեզ պետք է մտահոգեն հետևյալ խնդիրները. 
1) մեր լեզվի լիիշխանությունը մեր երկրում.
2) ճշմարիտ ու բարեխիղճ գիտությունը.
3) մեր հայրենիքը ոտքի կանգնեցնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել