Կարինե ՓիլիպոսյանKinoashkharh.am-ը գրում է.

Արդեն երրորդ տարին է` Հայաստանում անցկացվում է Ճապոնական ֆիլմերի փառատոն (վերջինը` 2013 թ. նոյեմբերի 2-6-ը, Երևանում, Գյումրիում և Էջմիածնում): Կինոփառատոնի կազմակերպիչներն են հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնը, Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը` ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների և ՀԻգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի աջակցությամբ։ Այս առիթով «Կինոաշխարհը» հանդիպել «Հիկարի» կենտրոնի նախագահ և կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Կարինե Փիլիպոսյանի հետ։ Խոսակցությունը  ծայր առավ «Հիկարի» կենտրոնի հիմնադրման ու ծավալած գործունեության ընդհանուր ծանոթությունից:

1

- «Հիկարի» կենտրոնն իր գործունեությունը սկսել է մոտ 10 տարի առաջ: 2005 թ. օգոստոսի 6-ին Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի օրիգամի խմբի սաները Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք ուղարկեցին հարյուրավոր նկարազարդ «խաղաղության լապտերներ» և 1000 թղթե կռունկ` այս կերպ հարգանքի տուրք մատուցելով 1945 թ. ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին։ Ակցիան շատ ջերմ արձագանք գտավ Ճապոնիայում, որից հետո այն վերածվեց խաղաղասիրական և մշակութային ամենամյա խոշոր ծրագրի։ Այն ուղղված է ամեն տեսակ պատերազմների ու հակամարտությունների դեմ և իրականացվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսին։ Հետագայում այդ խմբի գործունեության հիման վրա էլ ստեղծվեց՝ «Խաղաղության լապտերներ» ՀԿ-ն, իսկ այնուհետև հայ-ճապոնական «Հիկարի» (ճապոներենից թարգմանաբար՝ «լույսի կամուրջ») կենտրոնը։ 2008 թ. Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման 63-րդ տարելիցի կապակցությամբ հայ երեխաների սկսած նախաձեռնությունը վերածվեց միջազգայինի, Հիրոսիմա ուղարկվեց 2209 «Խաղաղության լապտեր» աշխարհի տարբեր երկրներից:

Հայ երեխաները Ճապոնիայում

Խաղաղասիրական գործունեությունից զատ «Հիկարի» կենտրոնը հայ հասարակությանը հնարավորություն է տալիս ծանոթանալու ճապոներենին, ճապոնական ազգային տոներին, ծեսերին, սովորույթներին, ավանդական արվեստներին և առհասարակ ճապոնական մշակույթին։

Ինչպե՞ս ծագեց ճապոնական ֆիլմերի փառատոն կազմակերպելու գաղափարը և ի՞նչ առաքելություն ունի այն։

4- Ճիշտն ասած, ֆիլմերի փառատոն կազմակերպելու գաղափարն առաջացել է Ճապոնիայի դեսպանատանը։ Ցանկացած երկիր, որ մեկ այլ երկրի հետ լուրջ հարաբերություններ է հաստատում, իր մասին ճանաչողական բնույթի ծրագրեր իրականացնելու մղում է ունենում։ Ի դեպ, նշեմ, որ սա թվով ոչ թե 4-րդ, այլ 7-րդ կինոփառատոնն է։ Մյուս երեքը եղել են շատ վաղուց՝ 90-ականների վերջում-2000-ականների սկզբին, երբ մեր կենտրոնը և առհասարակ «Խաղաղության լապտերներ» ծրագիրը դեռ անգամ գոյություն չունեին։

Կարինե Փիլիպոսյան 4Եվ այսպես, ճապոնական կողմից այսպիսի մշակութային ծրագիր իրականացնելու առաջարկ ստացանք։ Ի դեպ, Հայաստանի պայմաններում սա բավականին բարդ գործ է։ Բայց հասկանում էինք, որ եթե ուզում ենք մեր համագործակցությունը սերտացնել և բազմաբնույթ դարձնել, ուրեմն պետք է ջանք թափենք։ Առաջին փառատոնը, ըստ իս, հաջողված էր։ Բացման ֆիլմը պատմում էր մի մարդու մասին, որը  սահմանափակ հնարավորություններ ունի՝ սայլակին գամված հաշմանդամ է, սակայն կարողանում է բարձունքների հասնել այկիդոյում։ Սա կենսագրական ֆիլմ էր` հիմնված կյանքի իրական փաստերի վրա։ Մենք էլ Հայաստանում այկիդոյի ֆեդերացիա ունենք և նրանց շնորհիվ բացման արարողության ժամանակ այկիդոյի կենդանի կատարում վայելեցինք։

Կարինե Փիլիպոսյան 2Ճապոնացիները բանաստեղծության տեսակ ունեն՝ «հայկու»։ Դրանք եռատող բանաստեղծություններ են` նվիրված տարվա եղանակներին։ Դրա հիման վրա մենք բեմականացրինք ճապոնական միջնադարյան դասական պոեզիայի թատերականացված ներկայացում` «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ»։ Եվ բացման արարողության ժամանակ դրանից հատված ներկայացրինք՝ «Աշնան» մասը։ Ճապոնական կողմը շատ գոհ էր։ Ճապոնացիներին ընդհանրապես այստեղ շատ է դուր գալիս, շատ են հավանում Հայաստանը։

Կարինե Փիլիպոսյան 1Փառատոնի ֆիլմերի ընտրությունը կատարվում է հետևյալ կերպ․ մեզ առաջարկվում են ֆիլմեր` մոտ 8 ֆիլմ, և մենք դրանցից ընտրում ենք։ Ի դեպ, ԱՊՀ երկրներում, նաև Մոսկվայում այդ նույն ժամանակ նույնպես կինոփառատոն է իրականացվում։ Ֆիլմերն ուղարկում են մեզ՝ հաշվի առնելով հանրապետության մասշտաբը, բնակչության թվաքանակը, նրա հետաքրքրությունները, մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների տևականությունը։ Ցավոք, չենք կարող ճապոնական անիմացիա (ամինէ) ցուցադրել, քանի որ դա համարվում է գովազդ և պրոպագանդա երեխաների շրջանում։ Ֆիլմերի ընտրության հարցում մեզ հիմնականում ուղղորդում են։ Ճապոնական կողմն ամեն տարի տրամադրում է հարցաթերթիկներ, որպեսզի հանդիսատեսը, այսինքն` կինոփառատոնի յուրաքանչյուր մասնակից լրացնի այդ թերթիկները: Ըստ այդ պատասխանների` նրանք կողմնորոշվում են, թե հաջորդ տարի ինչ առաջարկեն հայ հանդիսատեսին, հասկանում են, թե ինչով են նրանք հետաքրքրվում, ինչ է նրանց դուր գալիս։ Սա ճանաչողական  միջոցառում է։ Այդ իսկ պատճառով ներկայացվում են երիտասարդ կամ միջին տարիքի ռեժիսորների աշխատանքներ, որպեսզի Հայաստանում հասկանան, թե ինչ է Ճապոնիան՝ բնությունը, մարդիկ, մարդկային փոխհարաբերությունները։ Բոլորն էլ, առանց բացառության, բարձրարվեստ ֆիլմեր են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել