1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է տրանսֆերային բոլոր լուրերը:

«Այժմ հաճախ են տեղեկություններ տարածվում թիմիս կադրային կազմի մասին: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հաջորդ մրցաշրջանում «Բորուսիա»-ն բոլորովին այլ կազմ է ունենալու:

Անշու´շտ «Բորուսիա»-ն հետաքրքրված է որոշ խաղացողների տրանսֆերների ձեռքբերմամբ, ինչի շուրջ աշխատանքներ են կատարվում: Չեմ կարող անուններ հրապարակել: Շուտով ամեն ինչ հայտնի կդառնա: Ընդհանրապես, «Բորուսիա»-ի կազմի համալրմանը կանդրադառնանք ամռանը, իսկ այժմ պետք է այլ գործերով զբաղվենք»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել