Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրAravot.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Առանձնակի կարևորելով կրթության դերը պետության զարգացման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ բանիմաց, կիրթ ու հայրենասեր հասարակության կայացման ուղղությամբ. «Մենք մեծապես կարևորում ենք մատաղ սերնդի կրթման գործընթացը և համոզված ենք, որ կրթական համակարգում շարունակվող բարեփոխումների արդյունքում մեր աշակերտները կստանան միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ՝ այդպիսով նաև տեսանելի և լուրջ ձեռքբերումներ գրանցելով կրթության բնագավառում։ Մեր կառույցների միջև համագործակցությունն իսկապես սերտ է, ու ստորագրվելիք փոխըմբռնման հուշագիրը ևս մեկ փաստարկումն է առ այն, որ այն նաև ընդլայնման և էլ ավելի ամրապնդման հնարավորություններ ունի: Համոզված եղեք, պարոն նախարար, որ մեր լիազորությունների շրջանակում կարվի առավելագույնը, որպեսզի համաձայնագրի շրջանակում նախատեսված բոլոր կետերն արդյունավետ կյանքի կոչվեն ու ստանան գործնական ընթացք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել