...իրականությունը հարկադրում է ընդունել, որ մեր անուրջները մեծավմասամբ ի դերև ելան, ու մենք անկարող գտնվեցինք կերտել այնպիսի Հայաստան, որը կհամապատասխաներ քսանհինգ տարի առաջ ունեցած մեր ձգտումներին:

Երբ երազանքները չեն իրականանում, հանրությունը, բնականաբար, պատճառներ է որոնում: Եթե հանրությունը կարողանում է գտնել իր դժվարությունների իրական պատճառները, ապա մեծ է հավանականությունը դրանք հաղթահարելու: Իսկ եթե ոչ, ապա դժվարությունները զուգորդվում են ահագնացող հանրային հուսալքության հետ:
Եթե անաչառորեն զննենք մեր իրականությունը, ապա դժվար չէ համոզվել, որ մեզանում գործում է երկրորդ տարբերակը: Այսինքն իրական պատճառները դեռ գտնված չեն, և մեզ սպասվում են ջանադիր որոնումներ: Այս հարցում մեր հանրության մտահոգ և որոնող հատվածին օգտակար լինելու նպատակով քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամը ներկայացնում է «Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին» գիրքը, ուր ի մի են բերված տարբեր ժամանակներում մեր մեծերի դիտարկումները մեր հանրային պրոբլեմների առաջացման և հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Ռ. Պատկանյանը նկատել է՝ «Ի՞նչ է պատմությունն. ետիդ նայիլ՝ առջևդ տեսնել»: 
Զննե՛նք մեր անցյալը:
ՀԳ. Ցանկացողներին կուղարկվի գրքի էլ. տարբերակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել