1in.am-ը գրում է.
Կենդանիների ֆրանսիացի պաշտպանները պահանջում են հրաժարվել «Սուլար» ընկերության ֆուա-գրա աղանդերներից:
Այդ ուտեստը պատրաստվում է եգիպտացորենի հատիկներով կերակրված սագերի ու բադերի լյարդից:
L214 անվանումը կրող ասոցիացիայից ինչ-որ մարդիկ համացանցում տեղադրել են տեսանյութ, որը նկարահանվել է ընկերության թռչնաբուծական ֆաբրիկայում:
Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, տեսանյութում երևում են նեղ վանդակում տանջահար թռչունները:
Անձամբ «Սուլարը» դատի է տվել L214-ին՝ պահանջելով հեռացնել տեսանյութը, բայց պարտվել է գործը:
Կենդանիների պաշտպանների մշտական ջանքերի շնորհիվ ֆուա-գրայի պահանջարկի անկում է նկատվում: Այսպես, այստեղ 2013թ. առաջին 10 ամիսներին Ֆրանսիայում դրա վաճառքն անկում է ապրել 11.2%-ով:
Ներկայում թռչուններին պարտադրաբար կերակրելն արգելված է Եվրոպայի 7 երկրներում: