
«The Guardian» լրատվականի փոխանցմամբ` NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի ու տիեզերական հետազոտությւնների գործակալոււթյուն) գիտնականները արեգակնային համակարգից դուրս 715 նոր մոլորակ են հայտնաբերել, արդյունքում այժմ արեգակնային համակարգից դուրս հայտնաբերված մոլորակների ընդհանուր թիվը կազմում է 1700: Այս մասին աստղագետները հայտարարել են չորեքշաբթի օրը:
Հայտնաբերված մոլորակների մեջ կա նաև չորս մոլորակ, որոնք մոտ երկուսուկես անգամ ավելի մեծ են Երկրից, և հաշվի առնելով դրանց հեռավորությունը իրենց արբանյակ աստղից, կարելի է ենթադրել, որ այստեղ կարող է լինել ջուր, որն էլ կյանքի գոյության համար անհրաժեշտ գործոնն է:
Հայտնագործությունները կատարվել են Կեպլեր տիեզերական աստղադիտակի միջոցով: Այս աստղադիտակը սկսել են օգտագործվել 2009թ.-ին, ու անցկացրել չորս արդյունավետ տարի՝ հետևելով 1.600.000 թիրախային աստղերի` դրանց կողքով անցնող մոլորակների հետքը գտնելու համար:
Չորեքշաբթի Նասայի պրեսս-կոնֆերանսի ժամանակ հաստատվել է, որ Կեպլերի կողմից հայտնաբերված մոլորակների թիվը 246-ից հասել է 961-ի:
Այլ աստղադիտակների աշխատանքների արդյունքների հետ միավորելով՝ արեգակնային համակարգից դուրս հայտնաբերված մոլորակների ընդհանուր թիվն այսօր արդեն հասնում է 1700-ի:
«Մենք գրեթե կրկնապատկել ենք մարդկությանը հայտնի արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների թիվը»,-նշել է Վաշինգթոնում ՆԱՍԱ-ի շտաբի արեգակնային համակարգից դուրս տիեզերական հետազոտություների շտաբի գլխավոր պատասխանատու աստղագետ Դուգլաս Հյուջինսը:
Այսպիսի խոշոր հայտնագործությունը, ինչպես նշել է մասնագետը, մեծապես կախված է եղել նոր տեխնիկայից ու տեխնոլոգիաներից, որոնք հնարավորություն են տալիս մոլորակները հայտնաբերել խմբերով և ոչ թե առանձին-առանձին: Ուսումնասիրությունների այս նոր մեթոդը գիտնականները սկսեցին օգտագործել այն ժամանակ, երբ հասկացան, որ մոլորակների մեծ մասը, ինչպես և արեգակնային համակարգի մոլորակները, ունեն իրենց արբանյակները, որոնց շուրջ դրանք պտտվում են:
Գիտնականները եկել են այն համոզման, որ փոքր մոլորակները, որոնց չափերը երկուսից երեք անգամ գերազանցում են Երկրի չափերին, բավականին տարածված են գալակտիկայում:
Նրանք նաև համոզված են, որ գալակտիկայում արեգակնային համակարգից դուրս կարող են լինել Երկրի նման մոլորակներ:
Ինչպես արեգակնային համակարգը, որն ունի ութ մոլորակ ու Պլուտոնը և դրանց հետ մյուս, այսպես կոչված, գաճաճ մոլորակները` արեգակնային համակարգից դուրս մոլորակները նույնպես գոյություն ունեն ընտանիքներով:
Սակայն, ի տարբերություն արեգակնային համակարգի մոլորակների՝ Մերկուրիից մինչև Նեպտուն, որոնք մոտ 150 անգամ ավելի մեծ հեռավորության վրա են գտնվում Արեգակից, քան Երկիրը, Կեպլերի հայտնաբերած մոլորակները խմբավորված են բավականին մոտ տարածության վրա:
Մոլորակներից շատերը ավելի մոտ տարածության վրա են գտնվում իրենց արբանյակ աստղերին, քան Վեներան՝ Արեգակին:
NASA-ն և մյուս տիեզերական գործակալությունները այնպիսի աստղադիտակներ են նախագծում, որոնք կտեղակայվեն հայտնաբերված մոլորակների, այսպես կոչված, «բնակության համար պիտանի» հատվածներում, այն հատվածներում, որտեղ դրանք նայում են իրենց արբանյակային աստղերին, որտեղ ջերմաստիճանը կարող է հարմար լինել հեղուկ ջրի գոյության համար:
Կեպլերի ուսումնասիրությունների ու դրա կողմից հայտնաբերած մոլորակների մասին երկու գիտական աշխատությունները կհրապարակվեն «The Astrophysical journal» աստղաբանական ամսագրում:



