A1plus.am-ը գրում է.
ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ սկանդալ: Այն տեղի ունեցավ, երբ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: ԱԺ-ն այսօր շարունակեց «Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀԱԿ նախաձեռնության քննարկումը:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ ոչ ինքը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը ելույթ չեն ունեցել, թեեւ ասելիքը շատ է, մինչդեռ իշխանությունները հանդես եկան բազմաթիվ ելույթներով. «Քանի դեռ դուք կաք, դուք թույլ չեք տալու բացահայտելու ձեր օրոք տեղի ունեցած սպանդը:
Երեկ այնքան հարց տվեցիք Ջհանգիրյանին, դրա փոխարեն հարցնեիք Քոչարյանին ժամանակին, որը հեռուստատեսությամբ բացահայտ ասաց, որ զենք է կիրառվել մարդկանց նկատմամբ: Մեկդ հարց չտվեց, թե այ պարոն նախագահ, այս ի՞նչ ես պատմում»:
Այնուհետեւ նա անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կողմից պարբերաբար հնչող այն հայտարարություններին, թե հոկտեմբերի 27-ի դեպքերը չեն բացահայտվել, դրա հիմնական մեղավորը նախկին Զինդատախազ, այժմ՝ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն է. «Է ստեղծեիք այդ օրվա դեպքերը ուսումնասիրող հանձնաժողով, ով էր ձեռքդ բռնել, ուզում ես հոկտեմբերի 27-ի հանձնաժողով ստեղծեիր, սուտ ցուցմունք չտայիր, հիմա նման ձեւ խոսեիր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ