Pastino.am-ը գրում է.
Ադրբեջանի տարածքում գերի պահվող Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն նրա շահերից ելնելով, տվյալ պահին չենք կարող հաղորդել, թե գործընթացն ինչ փուլում է գտնվում:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի հաղորդակցման բաժնի աշխատակից Իրեն Ալոյանը՝ հավելելով. «Կարմիր խաչը՝ որպես միջնորդ երկու պետությունների միջև, մասնակցում է բանակցություններին և աշխատանքներ են տարվում»:
Նշենք, որ վերջին անգամ Մամիկոն Խոջոյանին իր հարազատների կողմից նամակ է փոխանցվել փետրվարի 3-ին: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը, չկողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական տարածքում։ Հակառակորդն շտապել էր նաև հայտարարության հանդես գալ, թե ձերբակալել են ենթադրյալ հայկական դիվերսիոն խմբի ուղեկցորդի։



