Անհրաժեշտ է. խոզի մեջքամիս-1 կտոր, խոզի չալաղաջ-1 կտոր, կաքավ-1 հատ, սալորաչիր-50 գր, գառի փափկամիս-100 գր, գառի դմակ-50 գր, սալոր-5 հատ, խաղող-1 ողկույզ, դեղձ-1 հատ, խնձոր-1 հատ, կիտրոն-1 հատ, ջերմուկ-0.5 լ, մեղր-50գր, կոնյակ-100 գր, ձմերուկ:
Խոզի մեջքամսի մեջ ճեղքվածք բացել: Սալորաչիրը մոտ 10 րոպե թրջել կոնյակի մեջ և դնել մեջքամսի մեջ: Չալաղաջի ոսկորի ծայրը բացել, ազատել մսերից: Համեմել աղով, պղպեղով, իսկ մաքրած ոսկորի վրա շարել նախապես համեմված գառի փափկամիսը և դմակը: Կաքավը համեմել աղով և պղպեղով: Ավելացնել մածուն և թողնել մի փոքր, որ համեմվի: Դեղձը, սալորը, խաղողը, խնձորը և ձմերուկի միջուկը դնել կոնյակի մեջ, մոտ 15 րոպե:
Ապա խոզի մեջքամիսը անցկացնել շամփուրի վրա, նույն շամփուրին շարել նաև չալաղաջը և կաքավը: Իսկ մրգերը խորովել ցանցի վրա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=632889093433513&set=a.175071245881969.51409.100001372844743&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել