
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մեկ ամսից կսննկանա՝ չնայած նրան, որ մեր հայտնի սրիկաները կարծես ամեն պայման ստեղծել էին, որպեսզի դա չլինի: Դատեք ինքներդ, հոսանքը բնակչության վրա վաճառում են մի քանի անգամ ավելի թանկ, քան դրա ինքնարժեքն է, իսկ գազի հետ թանկացրին նաև հոսանքը` հասցնելով հոսանքի գինը իրոք հոգեբանական պիկի, բայց դրանով էլ չսահմանափակվեցին մեր թալանչիները ու որոշեցին միանգամից շատով ու շուտ փող քերեն:
Ի՞նչ է պետք դրա համար. այո-այո, կազմակերպում ես արհեստական սնանկացում, հայտարարում ես իբր լիկվիդային գներով վաճառք, հետո դու կամ որևէ արտասահմանյան ներդրող փակ կարգով ու հսկայական ատկատով ձեռք ես բերում ՀԷՑ-ը՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը որոշելու իրավունքով հանդերձ, ու սկսում ես ուզածդ թվերը խփել:
Ժողովուրդն էլ, որ սկսի բողոքել, աչքերները կկլորացնեն, ձեռքներով կանեն ու կասեն. «Մենք ի՞նչ անենք, դա մասնավոր ընկերություն ա, որի վրա մենք չենք կարող ազդել»:
ՀՀ կառավարություն, ես քեզ ատում եմ:



