Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը` «Հայաստանի էլեկտրական ցանցերը», մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի սնանկացման մասին, գրում է «Ժամանակ»-ը :

Ընկերությունը, ըստ չճշտված լուրերի, կհասցվի կանխամտածված սնանկության, և այդ կերպ կլուծվի էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

«Բացառված չէ, որ սնանկացման հասցված շատ ընկերությունների օրինակով ՀԷՑ-ի դեպքում էլ, արտասահմանյան ներդրումային մի ծրագիր ձեռք բերի էլէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիրը, հնարավորություն ստանա բարձրացնելու սակագինը»,- գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել