1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի բնակիչ Յան Բրուքսը, ով տառապում էր քաղցկեղի հազվադեպ և ագրեսիվ տեսակով, քանի որ նրա մարմնում մոտ 70 չարորակ ուռուցքներ կային, առաջին մարդն էր, ով փորձել է նոր հակաքաղցկեղային դեղահաբը և բուժվել: Այդ մասին վկայում են նրա օրգանիզմի սքանավորման արդյունքները`արված դեղահաբը ընդունելուց առաջ և հետո:
«Ես չեմ կարծում, որ առանց այդ դեղահաբի ես այսօր այստեղ կլինեի: Իմ բուժող բժիշկն այնքան էր հուզվել, որ արդյունքները տեսնելուց հետո անմիջապես դրանք ինձ ցուցյ տվեց: Ես 70 ուռուցք ունեի, և դրանք բոլորը անհետացել են»,-ասել է 47-ամյա Բրուքսը:
Այժմ այդ դեղահաբը կտրվի նաև նույն հիվանդությամբ տառապող այլ անձանց, գրում է Mail Online-ը:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_254074.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



