Tert.am-ը գրում է.

Ղրիմում իրավիճակը վատթարանում է, Ռուսաստանը իր ազդեցության տարբեր լծակներ է կիրառում, սակայն ռուսական «Վեդոմոստի» պարբերականի գնահատականով` հազիվ թե կարողանա այստեղ անցկացնել կովկասյան սցենարը:

Երեկ Սիմֆերոպոլում, որտեղ գործում է Ղրիմի խորհրդարանը, երկու զուգահեռ հանրահավաք է եղել` ռուսաստանամետ և ուկրաինամետ, եկել է 20 000 մոտ: Մեկ մարդ մահացել է` սրտային անբավարարությունից:

Տեղի ռուս բնակչությունը հայտնում է, որ ավելի մեծ ինքնավարություն է ցանկանում Ղրիմի համար, Կիևի նոր իշխանությունների կողմից ավելի հստակ քաղաքականություն՝ ռուսալեզու բնակչության համար: Թաթարները հանդես են եկել նոր իշխանությունների կողմից, պահանջել են հեռացնել ՌԴ-ի դրոշը խորհրդարանից: Բախումները, աղբյուրի փոխանցմամբ, եղել են սադրիչների պատճառով:

Խորհրդարանի նախագահ Վլադմիր Կոնստանտինովը, ով ավելի վաղ Մոսկվայում հայտարարել էր Ուկրաինայից Ղրիմի անջատման հնարավորության մասին, այժմ հայտարարել է, որ նման հարց չի դրվում:

Նոր իշխանությունները առայժմ հստակ չեն արտահատվել Ղրիմի հարցով, սակայն եռամսյա պայքարի ժամանակ նշել են, որ դա ուղղված չէ ռուսալեզու բնակչության դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել