1in.am-ը գրում է.

Իրաքի կրթության նախարարությունը որոշում է ընդունել Բաղդադի, Նինևիա և Կիրկուկա գավառների 152 պետական դպրոցների ծրագրերում մտցնել քրիստոնեական հավատքի և սիրիական լեզվի դասեր, որը տեղացի քրիստոնյաներից շատերի համար համարվում է մայրենի լեզու: Այս մասին գրում է Ria Noovsti-ն:

Մտցնելով նոր առարկաներ՝ կառավարությունը ցանկանում է կանխել քրիստոնյաների կողմից երկիրը լքելը:

Սիրիական լեզվի ուսումնասիրման բաժնի պետ Իմադ Սալեմ Ջեջուի խոսքերով՝ նախագծին մասնակցող ուսումնական հաստատություններում սովորում են առնվազն 20 հազար դպրոցականներ: Ջեջուն հայտնել է, որ Իրաքի եպիսկոպոսները մտադիր են հաջորդ տարի դպրոցներում քրիստոնեության դասավանդման նոր ծրագրեր մշակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել