«2013թ. օգոստոսի 20-ին կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանի գործը շուրջ 6 ամիս քննելուց հետո կարճվեց։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ոստիականության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ըստ այդմ, գործը կարճվել է փետրվարի 14-ին ՀՀ Քր.դատ.օր 35 հոդվածի 1-ին մասի 1 կետով՝ Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը։

Հիշեցնենք, որ ինքնասպան եղած Հայկը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի բարեկամն էր՝ մայրական կողմից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել