Արիստոտել Օնասիս – հույն միլիարդատեր, նավաշինարար և նավային կայսրության ղեկավար, ֆինանսական հանճար: Իր մահից հետո նա թոռնիկի թողեց 1.7 մլրդ դոլար և Սկորպիոս կղզին Էգեյան ծովում:

Արիստոտել Օնասիսը ծնվել է 1906 թվականի հոնվարի 20-ին թուրքական Սմիրն քաղաքում, որտեղ բնակչության մեծամասնությունը հույներ էին: Փոքր տարիքից Արիստոտելն այնքան բարդ բնավորություն ուներ, որ նրան պարզապես հեռացրեցին դպրոցից, քանի որ ապտակել էր իր ուսուցչուհու հետույքին: Շատ վաղ տարիքից Օնասիսն իսկապես չէր կարող անտարբեր մնալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ` անկախ նրանից նա ուսուցչուհի էր, թե պարզապես մի սովորական անծանոթ: Չնայած այս ամենին նա կարողացավ 15 տարեկանում գրավել իր 25 – ամյա ֆրանսերենի ուսուցչուհուն իր խենթությամբ ու հմայքով, որն էլ նրան ուղեկցեց ամբողջ կյանքում: Միայն Արգենտինայում, աշխատելով հեռախոսային ընկերությունում որպես բանվոր, կարողացավ գայթակղել ընկերության 180 հեռախոսավարուհիներին: Անկեղծ ասած լուրջ թիվ է: Այս թիվն աճեց այն ժամանակ, երբ նա արդեն ուներ միլիոնների հասնող կարողություն:Բայց այս ամենի հետ նա ուներ հիանալի հիշողություն, արագ կողմնորոշվելու ունակություն, որն էլ հանդիսանում էր Օնասիս գործարարի հաղթաթուղթը, սակայն դրա մասին ավելի ուշ:

1909 թվականին սկսված թուրք-հունական ընդվզումներն ավելի ուժեղացան 20-ականներին և նրա մորն ուղարկեցին Հունաստան, իսկ հորը պետք է բանտ նստեցնեին: 16 տարեկան Արիստոտելին մնում էր կամ փախչել կամ մնալ փրկել հորը: Նա մնաց և հոր հետ մի կերպ դուրս պրծնելով հետապնդումից` փախավ Հունաստան: Օնասիսը շատ անհանգիստ բնավորություն ուներ և մտածում էր` որտեղ գտնել իրեն: Հենց այդ պատճառով էլ 1923 թվականին նա մեկնեց Բուենոս-Այրես գրպանում 250 դոլար, որպեսզի գտնի իր երջանկությունը:

Օնասիսը հենց մտավ Բուենոս-Այրես, նրան մոտեցավ մի մարդ և առաջարկեց խնձոր գնել: Կարճ խոսակցությունից հետո Արսիտոտելը նաև իր համար տուն և աշխատանք գտավ: Այս մարդը Էննի Կատապոդիսն էր, ով Հունաստանից գաղթած առևտրական էր: Արիստոտելը փոքր-ինչ դժկամությամբ, սակայն գործի անցավ առևտրի ոլորտում, այնուհետև թողեց այն և իր ուժերը փորձեց շինարարական կազմակերպությունում` տեղափոխելով քարե սալիկներ, որոնք այնքան ծանր էին, որ պառկելուն պես նա ուղղակի կտրվում էր այս աշխարհից: Հետո անցավ մեկ այլ գործի` լվանալով բար-ռեստորանի ափսեներն ու բաժակները:

Արդեն հիասթափված այս ամենից` նա պատահաբար բարում հանդիպում է մի շոտլանդացու, ով խոստանում է գտնել հարմար աշխատանք իր “Սոկրատես” նավում, որը պատկանում էր անգլիական “Լամպորտ և Հոլտ” ընկերությանը: Արիստոտելն ուրախությունից թռչկոտելով տուն էր վերադառնում, երբ տեսավ երկու տղա բակում հունարեն բառեր են փոխանակում: Մոտենալով տղաներին և ներկայանալով` նա տղաներից պարզեց, որ նրանք ունեին մշտական աշխատանք հեռախոսային ընկերությունում, որը հին էլեկտրոլարերը փոխում էր նորերով: Այդ տղաներից մեկն ասաց, որ անպայման նշի Սալոնիկ անունը և նրան կվերցնեն աշխատանքի: Օնասիսը, ում 18-ը նոր էր լրացել 1924 թվականի մարտի 12-ին ներկայացրեց իր փաստաթղթերը այդ հեռախոսային ընկերությանը և ընդունվեց աշխատանքի:

Աշխատանքի գրաֆիկը գիշերային էր և Արիստոտելն աշխատում էր ժամը 23-ից առավոտյան 7-ը: Քնելով ընդամենը 4 ժամ` նա արթնանում էր ու միանգամից վազում փողոցներ` տղամարդկանց փողկապ վաճառելու: Արիստոտելը հորը խնդրել էր նաև Հունաստանից ուղարկել սիգարետներ, որոնք նա սկսեց բաժանել Բուենոս_Այրեսի բոլոր սիգարետ արտադրող ընկերություններին` ասելով.
_Սա Ձեզ համար է, փորձեք, իսկ հետո մենք Ձեզ հետ կկապնվենք արդյունքերի համար:
Օրերն անցնում էին, իսկ ահա ոչ ոք չէր արձագանքում և հիասթափված Օնասիսը որպես թիրախ ընտրեց ամենամեծ սիգար արտադրող ընկերություններց մեկի տնօրեն` Խուան Գոանին: Նա համառորեն ամեն օր Գուանի գրասենյակի և տան դռան առջև ժամերով լուռ կանգնում էր` առանց ոչ մի բան անելու: Մի քանի շաբաթ հետո Գոանն արդեն սկսեց անհանգստանալ և քարտուղարուհուց հետաքրքրվել, թե այս տղան ինչ է ուզում: Քարտուղարուհին պատասխանում է, որ այս տղան հույն է, ազգանունը Օնասիս, ով ցանկանում է իր հետ խոսել:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել