«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից Հայաստանի համար դասեր չեն կարող լինել։
Մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Բադալյանը պարզաբանելով, թե Հայաստանի համար դասեր չկան, քանի որ Հայաստանը բոլոր գործոններով տարբերվում է Ուկրաինայից։ Հարցին նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Հայաստանին իշխանափոխություն պետք չէ, Արմեն Բադալյանը պատասխանել է, որ Հայաստանին, իհարկե, պետք է իշխանափոխություն, բայց այն չի լինի այնպես, ինչպես եղավ Ուկրաինայում։

«Չէ, Հայաստանին, իհարկե, պետք է իշխանափոխություն, և ոչ միայն Հայաստանին, այլև աշխարհի շատ այլ ոչ ժողովրդավարական երկրներին։ Բայց Հայաստանի իշխանափոխությունը չի կատարվելու այնպես, ինչպես տեղի ունեցավ Ուկրաինայում։ Հայաստանում իշխանափոխության համար պետք է չորս գործոն, առաջինը պետք է, որ հասարակությունն իր ապագան այս երկրի հետ կապի, իսկ մենք դա չենք տեսնում, դա ցույց է տալիս արտագաղթի մեծ ցուցանիշը, երկրորդը՝ Հայաստանին պետք է Ուկրաինայի «Աջ սեկտորի» նման կազմակերպված մի կառույց, որը կկարողանա իրականացնել մարտական գործողությունները, երրորդը՝ պետք է արտաքին աջակցություն, որովհետև պետք է հասկանանք՝ ճիշտ է, այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ներքին պատճառները շատ էին, բայց, եթե արտաքին աջակցություն չլիներ, այդ արդյունքը չէր լինի։ Իսկ մենք տեսնում էինք գոնե Արևմուտքի բացահայտ աջակցությունն ընդդիմադիրներին, ինչը չեղավ Հայաստանում և մինչև հիմա էլ չկա։

Եվ չորրորդը՝ պետք է փող, որովհետև գիտենք, որ Մայդանը նաև ֆինանսավորել են օլիգարխները։ 
Այսինքն՝ պետք են չորս գործոններ, հասարակության աջակցություն, կռվող ուժ, արտաքին աջակցություն և փող։ Սրանցից ոչ մեկը Հայաստանում չկա»,– նշել է նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել