«Թող իշխանությունները կամ թույլ տան ապրենք, կամ օգնեն փախնենք-փրկվենք»168.am-ը գրում է.

Ասում է ազգությամբ եզդի Զոհրաբ Ուսոյանը

Ազգությամբ եզդի Զոհրաբ Ուսոյանը դիմելով «168 Ժամ» թերթին` խնդրում է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մեծ թվով եզդիներ են ապրում՝ անդրադառնալ նաև նրանց կենսական խնդիրներին: Նա վստահեցնում է, որ Հայաստանի այս գործազրկության, աղքատության, օրեցօր թանկացող պարենային սննդամթերքի և կոմունալ վարձավճարների գների պայմաններում այսօր շատ եզդիներ արտագաղթում են այլ երկրներ: Ինքը՝ Զ. Ուսոյանը, լինելով երեք անչափահաս երեխաների հայր՝ Ռուսաստան մեկնելու ելքեր է որոնում: «Հայաստանը լավ երկիր ա, հայերը՝ լավ ժողովուրդ են: Որպես ազգային փոքրամասնություն մենք Հայաստանը սիրում ենք, մեզ լավ ենք զգում էս երկրում, բայց չենք կարում ապրենք: Առաջ մի կերպ յոլա էինք գնում, իսկ հիմա անհնար ա»,- արդարացիորեն դժգոհում է Զ. Ուսոյանը` մանրամասնելով Հայաստանի սոցիալական պաշտպանության այն մոդելի մասին, որից արդեն տասը տարուց ավելի դժգոհում են ՀՀ քաղաքացիները: 

Ezdi yntaniq (8)

Բանն այն է, որ լինելով սոցիալապես խիստ անապահով վիճակում, այս ընտանիքը նախկինում նպաստառու է եղել և յուրաքանչյուր ամիս ստացել է 32.000 դրամ աղքատության նպաստ: Մինչդեռ երեք երեխաների հոր՝ Զ. Ուսոյանի զբաղվածությունն առիթ է հանդիսացել, որպեսզի Սոցիալական աջակցության տարածքային գրասենյակից նրանց այլևս նպաստառուների ցուցակից դուրս թողնեն: Զ. Ուսոյանը ներկայումս աշխատում է «Սանմաքրում» ՓԲԸ-ում, աղբահանություն է կատարում, որի համար ստանում է 52.000 դրամ աշխատավարձ: ««Փարոսի» գրասենյակից իմացան ու ասեցին՝ «Աշխատավարձդ բավարար ա ապրելու համար, նպաստից զրկում ենք»: Հիմա ասեք՝ 52.000 դրամով ես ո՞նց երեք երեխա պահեմ, ո՞նց ապրենք էս թանկ պայմաններում, ուտելիքը` թանկ, հոսանքը` թանկ, լավ ա՝ գազ չենք վառում, ինչքան փետ-մետ, զիբիլ կա, լցնում-վառում ենք, որ երեխեքը չցրտահարվեն»,- դժգոհում է Զ. Ուսոյանը՝ հավատացնելով, որ իր աշխատավարձով անգամ երեխաների դպրոցական ծախսերը չեն կարողանում հոգալ: 

Ezdi yntaniq (2)

Այլ կերպ ասած՝ Հայաստանի սոցիալական քաղաքականության պարադոքսը կայանում է նրանում, որ պետությունը մարդու աղքատության իրավունքը «ճանաչելու» համար պարտադրում է գործազրկություն, հակառակ դեպքում աղքատության կարգավիճակն ու նպաստ ստանալու իրավունքը չի ամրագրվում համապատասխան կառույցում: Հետևաբար, ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքը պարտավոր է ընտրել՝ կամ գործազրկության պայմաններում ստանալ 32.000 դրամ աղքատության նպաստ, կամ՝ սև աշխատանքով՝ աղբահանությամբ վաստակել ընդամենը 52.000 դրամ: Ezdi yntaniq (1)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել