Ճակատագիրը, երևի, իսկապես շրջանցել հնարավոր չէ...
Գորիս քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթարանի շնորհաշատ 3-ամյա սան Մարիային /Մաշա/ այդ օրը ծնողները մանկապարտեզ չտարան. քաղաքում գիշերվանից սաստիկ քամի էր...
Խելացի ու հետաքրքրասեր Մաշան տանը փորձեց...օգնել մայրիկին. անսպասելիորեն մոտեցավ էլեկտրական մսաղացով միս աղացող մայրիկին ու...
Ամեն ինչ աներևակայելիորեն արագ կատարվեց: Մայրիկն էլ չհասցրեց հասկանալ, թե ինչպես եղավ. Մաշայի պստլիկ թաթիկը հայտնվեց մսաղացում...
Պատահեց զարհուրելին. Մաշան կորցրեց աջ ձեռքի չորս մատները միանգամից: Բժիշկներին հրաշքով հաջողվեց փրկել աղջնակի բութ մատը և...գերմարդկային ցավերի մատնված Մաշային` ընդհանրապես...
Մասնագետների փաստմամբ` միայն արտերկրում կարող են վերականգնել փոքրիկի մատները, իսկ ընտանիքը սահմանափակ հնարավորություններով է...
Ամենքիս մի փոքրիկ սատարմամբ, անկասկած, կարող ենք Մաշայի աչքերում մեղմել տխրությունը...
Գորիսի ցերեկային խնամքի կենտրոն
ք. Գորիս, Գ. Աշոտի 26
Հեռ. 077 41 17 91,
Էլ-հասցե`[email protected] [email protected]
ՎՏԲ Հայաստան Բանկ`
AMD - 16014013433104
USD - 16014013433105
EUR - 16014013433106
RUR – 16014013433107
Ստացողի անունը՝ Սոնա Ասատրյան



