Life.panorama.am-ը գրում է.

Թեյ՝ շաքարով


Գիտնականները տարբեր կարծիքներ ունեն այս համադրության վերաբերյալ: Այն ժողովուրդները, ովքեր թեյին շաքար չեն ավելացնում, ավելի քիչ են տառապում քաղցկեղային հիվանդություններից: Սակայն որոշ մանսագետներ համոզված են, որ կանաչ թեյի օգտակար ունակությունների վրա շաքարը բացասաբար չի ազդում, այլ հակառակը՝ օգնում է, որ թեյը լիովին դրսևորի օգտակար հատկությունները: Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս թեյի հետ քաղցր օգտագործել, քանի որ, օրինակ կոնֆետը, թեյի հետ սկսում ես օգտագործել 2-3 անգամ շատ, քան առանց թեյի:

 Թեյ՝ կաթով

Հայտնի է, որ թեյի մեջ կան շատ հզոր հակաօքսիդանտներ՝ կատեխիններ: Կատեխինը թեյի մեջ ավելի շատ, քան ցանկացած բանջարեղենի կամ մրգի: Կատեխինները պայքարում են քաղցկեղի, դիաբետի, սրտամկանային անբավարարության առաջացման դեմ, կարգավորում են արյան ճնշումը: Մի շարք հետազոտություններից հետո ապացուցվել է, որ թեյի մեջ լցվող կաթը չեզոքացնում է կատեխինները, և թեյի բուժիչ հատկությունների մեծ մասը վերանում է:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել