Ի՞նչ կստացվի նույն մթերքները տարբեր կերպ համադրելիս: Ինչպիսի՞ն կդառնան ուտեստները ` համեմված վառ երևակայությամբ, հումորով, երաժշտությամբ և պատրաստողի անհատականությամբ:

«Endemol»  հոլանդական ընկերության հայտնի հետուստատեսային ֆորմատի հայկական տարբերակը շարունակում է ներկայացնել Առաջին ալիքը:

Գարնանային եթերաշրջանում  հեռուստադիտողին մեծ անակնկալ է սպասվում է, քանի որ հենց «Համեղ մենամարտ»-ի շրջանակներում հեռուստաեթեր  է վերադառնում Ավետ Բարսեղյանը:

ArmՏtar.am-ը կպարզի Ավետի վերադարձի, խոհարարական հմտությունների, սպասվելիք դժվարությունների և նոր կարգավիճակի մանրամասները:

Ինչո՞վ է պայմանավորված  վերադարձդ  Հանրային հեռուստատեսություն, կարո՞տնն էր, թե՞  աշխատելու մեծ ցանությունը:

Առաջարկ ստացա աշխատելու իմ շատ սիրելի և մայրենի Առաջին ալիքում, այսինքն՝ հրավերով էր պայմանավորված իմ վերադարձ: Ճիշտ եզրափակումն է այն ուղղության, ճանապարհի, որը ես անցա հայաստանյան հեռուստաընկերություններում: Գալիս է մի պահ, երբ տունդ և հարազատներդ քեզ պետք են գալիս, որ զգացմունքներդ լրացնեն: Իհարկե, կարոտն էլ էր իմ վերադարձի պատճառներից մեկը:

Այս նախագծի առաջին եթերաշրջանում մասնակից ես եղել, իսկ այժմ հաղորդավարի դերում ես, ո՞ ր կարգավիճակնն է ավելի դուրեկան:

Ճիշտն ասած, ինձ դուր է գալիս հաղորդավարի կարգավիճակը, քանի որ այդքան ուժեղ խոհարար չեմ, այդ իսկ պատճառով էլ վարողի դիրքն ինձ համար  շատ ավելի հարազատ է:

Ի՞նչ նոր համով ես ներկայանալու «Համեղ մենամարտ» -ին:

Ներկայանալու եմ դարչինի, մի փոքր համեմված բալզամիկ սոուսով, փիփերթով և այլ բաղադրամասերի համադրությամբ: Կներկայանամ այն համով, որը շատ պետք է ժամանցային ծրագրերին: Չեմ կարող ասել, թե որքանով  կստացվի, բայց ժամանակը և հեռուստադիտողի արձագանքը ցույց կտան:

Նշում ես, որ խոհանցը այդքան էլ չես սիրում, այդ  դեմքում,  ի՞նչ է այս նախագիծը քեզ համար՝  պարզապես աշխատանք, թե՞ զոհողություն:

Դուր գալիս է, պարզապես,  խոհարարական հմտությունները, կերակրատեսակներ պատրաստելը, խոհանոցում սեփական փորձեր անելու ջիղը ինձ մոտ բացակայում են: Ո՜չ զոհողություն է, ո՜չ էլ բարդ աշխատանք, սա պարզապես ևս մեկ ձևաչափ է, ևս մեկ դժվարություն, քանի որ խոհանոցն ինձ համար այլ տարածք է, որտեղ ես երբևէ ուժերս չեմ փորձել և, կարելի է ասել, սա նոր փորձություն էր:

 Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել