Panorama.am-ը գրում է.
Թոշակի անցած Բենեդիկտոս 16-րդը հերքել է այն լուրերը, որ իրեն ստիպել են հեռանալ, ասելով, որ որոշումն ինքնուրույն է կայացրել: Այս մասին տեղեկացնում է «USA Today»-ը:
Բենեդիկտոսը Վատիկանի «La Stampa» պարբերականի թղթակցին՝ Անդրեա Տորնիելլիին ասել է, որ սա 600 տարվա մեջ առաջին հրաժարականն է, այդ իսկ պատճառով տարածվել են լուրեր, թե իրեն ստիպել են:
«Որոշման իրական լինելու միակ պայմանը լիակատար ազատությունն է: Անիրականության մասին լուրերն ուղղակի անհեթեթություն են»,-նշել է վերջինս:
Հիշեցնենք, որ իտալացի լրագրող Անտոնիո Սոչչին անցյալ շաբաթ «Libero» պահպանողական օրաթերթի հետ զրույցում ենթադրել է, որ հրաժարականը կարող է անիրական լինել՝ պնդելով, որ Բենեդիկտոսին ճնշել է կարդինալների մի խումբ, որոնք նրա դեմ են տրամադրված:
Բենեդիկտոսն, ինչևէ, իր պապ դառնալուն պես հտակն նշել է, որ իր առաքելությունը մինչև մահ չի կատարելու: 2010 թվականի «Աշխարհի լույսը» գրքում Բենեդիկտոսը գրել է. «Եթե պապը պարզ գիտակցում է, որ այլևս ֆիզիկապես, հոգեպես և մտավոր ի վիճակի չէ ստանձնել իր պարտականությունները, ապա նա իրավասու է, և որոշ իրավիճակներից ելնելով նաև պարտավոր է հրաժարական տալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ