Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության Խորհրդարանի նախագահինAravot.am-ը գրում է.

Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության   Խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և երկու երկրների դեսպանների: Ողջունելով Հունաստանի Խորհրդարանի նախագահի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերություններին ու գործակցությանը, որ համահունչ է հավատակից երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ պատմության մեջ երկու ժողովուրդներին ծանր հարվածներ են հասցվել, որոնք շատ հաճախ հաղթահարվել են փոխադարձ զորակցությամբ և միասնական ոգով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել