1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղամիջոցների որակի հսկողության սանիտարական վարչությունը սկսել է ուսումնասիրել ծննդաբերության հատուկ տեխնոլոգիայի անվտանգության հարցը, որը թույլ կտա երեխաներ լույս աշխարհ բերել միանգամից 3 ծնողից:
Նոր տեխնոլոգիայի հիմնական նպատակը, որով արդեն զբաղվում են ԱՄՆ-ի ու Չինաստանի գենետիկները, թույլ է տալիս երեխա ունենալ այն մայրերին, որոնց մոտ մեծ է ապագա երեխաներին վտանգավոր գենետիկ հիվանդություններ, օրինակ՝ էպիլեպսիա, կուրություն փոխանցելու ռիսկը:
Տվյալ օպերացիայի մեխանիզմը հետևյալն է՝ ապագա մայրերից վերցվում է ձվաբջիջը, դրանից դուրս է բերվում արատավոր միտոխոնդրիալ ԴՆԹ միջուկը ու դրան ավելացվում է միջուկ՝ վերցված դոնորական ձվաբջիջից: Ապա ձվաբջիջը բեղմնավորվում է հոր սերմնաբջիջով ու տեղադրվում մոր արգանդ, որն էլ ծննդաբերում է իր ապագա երեխային:
Ինչպես գրում է Reproductive BioMedicine Online ամսագիրը, ծնված երեխայի գեների միայն 0,1%-ն է պատկանելու դոնորին, սակայն երեխան ամեն դեպքում համարելու է, որ ինքն ունի 2 մայր ու 1 հայր:
FDA-ում քննարկումները սկսվել են փետրվարի 25-ին: Սպասվում է, որ «3 ծնողների երեխաների» հարցով որոշումը ամերիկյան իշխանությունները կկայացնեն 1 շաբաթ անց: